Վերադարձ գնորդից

Ուղղորդիչ:  Պահեստ > Փաստաթղթեր >

Վերադարձ գնորդից

Previous pageReturn to chapter overviewNext page

Վերադարձ գնորդից փաստաթղթի միջոցով իրականացվում է վաճառված նյութական արժեքների, ծառայությունների կամ հիմնական միջոցների վերադարձ կազմակերպություն։ 

Վերադարձը կարելի է ձևավորել նախկինում գրանցված վաճառքի հիման վրա։ Նյութական արժեքների, ծառայությունների կամ հիմնական միջոցների ցուցակը լրացվում է բոլոր վաճառված նյութական արժեքներով, ծառայություններով կամ հիմնական միջոցներով և ցուցակում անհրաժեշտ է թողնել միայն վերադարձվող նյութական արժեքները, ծառայությունները կամ հիմնական միջոցները։ Նյութական արժեքների վերադարձի դեպքում համակարգը, հիմնվելով վաճառքի փաստաթղթի վրա, որոշում է վերադարձվող նյութական արժեքների խմբաքանակը և նշված պահեստ է մուտքագրում այն գներով, որոնցով դրանք վաճառվել են։

Այն դեպքում, երբ վերադարձը գրանցելիս չի նշվում հիմք փաստաթուղթը, օգտագործողը ինքնուրույն պետք է մուտքագրի վերադարձվող նյութական արժեքները, ծառայությունները կամ հիմնական միջոցները` նշելով քանակը, վաճառքի գինը, ինքնարժեքը և ինքնարժեքի հաշիվը։

Փաստաթղթի գրանցումը կատարվում է պատուհանի միջոցով, որը բաղկացած է 5 էջից` Ընդհանուր, Անվանացուցակ, Մատակարար, Գնորդ և Գործառնություններ։

 

Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Վերադարձ գնորդից փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Վերադարձ գնորդից փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում:

Հիմք փաստաթուղթ

Կարելի է նշել այն փաստաթուղթը, որի հիման վրա կատարվում է վերադարձը գնորդից: Հիմք փաստաթուղթն ընտրելու համար անհրաժեշտ է բացել փաստաթղթերի մատյանը, որի համար պետք է սեղմել դաշտի աջ կողմում տեղադրված UI.OpenWindows.DownArrow կոճակը։ Նախքան մատյանի պատուհանը բացվելը կհայտնվի դիալոգ պատուհան, որում պետք է նշել հիմք փաստաթղթի գրանցման ժամանակահատվածը, տեսակը և վիճակը։ Հիմք փաստաթուղթ կարող են հանդիսանալ Հաշիվ-Ապրանքագիր կամ Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերը։ Հիմք փաստաթուղթն ընտրելու դեպքում համակարգն առաջարկում է լրացնել փաստաթղթի դաշտերը հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով։

Գնորդ

Լրացվում է գնորդի կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ գործընկերը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով avelacnel կոճակը: Գործընկերոջը խմբագրելու համար սեղմել xmbagrel կոճակը:

Գծիկավոր կոդ (F2)

Նյութական արժեքի գծիկավոր կոդը, օգտագործվում է անվանացուցակում նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ:

 

Ընդհանուր էջում լրացվում են փաստաթղթի ընդհանուր ռեկվիզիտները.

Returnfrombuyer1

Դաշտ

Նշանակություն

Արժույթ

Նյութական արժեքների, ծառայությունների կամ հիմնական միջոցների վերադարձման արժույթը:

Արտարժույթի փոխարժեք

Նշված արժույթի դրամային համարժեքը: Այս դաշտն ավտոմատ լրացնում է համակարգը` արժույթի փոխարժեքը փնտրելով Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուի մեջ: Այստեղ փնտրվում է այնպիսի տող, որի ամսաթիվը համընկնում է փաստաթղթում լրացված ամսաթվի հետ: Այդպիսի տողի բացակայության դեպքում ընտրվում է մոտակա ամսաթվով տողը: Այն կարելի է նաև խմբագրել: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա Փոխարժեք և առ դաշտերում գրվում է մեկ:

Պայմանագիր

Պայմանագրի համարը (50 տառաթվանիշ):

Պայմանագրի ամսաթիվը

Պայմանագրի կնքման ամսաթիվը:

Գնորդի հաշիվ

Գնորդի հաշիվը: Մատակարար դաշտը լրացված լինելու դեպքում լրացված հաշիվը պետք է լինի ըստ գործընկերների հաշվառվող:

ԱԱՀ-ի հաշիվ

ԱԱՀ-ի հաշիվը:

Հիմք սերիա և համար

Հիմք փաստաթղթի սերիան և համարը:

Հիմք դուրսգրման ա/թ

Հիմք փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը:

Դուրս գրման եղանակ

Ճշգրտող հաշիվների դուրսգրման եղանակը` էլեկտրոնային կամ թղթային:

Սերիա և համար

Հարկային մարմնի կողմից ստացված սերիա-համարը:

Դուրսգրման ամսաթիվ

Ճշգրտող հաշիվների դուրսգրման ամսաթիվը:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ:

 

Վերադարձ գնորդից փաստաթղթի Անվանացուցակ էջում նշվում են.

Դաշտ

Նշանակություն

ԱԱՀ-ի հաշվարկի ձև

Որպես ԱԱՀ-ի հաշվարկի ձև նախատեսված են հետևյալ դեպքերը. 1 - ԱԱՀ-ով, 2 - ԱԱՀ-ն այդ թվում, 3 - Առանց ԱԱՀ և 4 - Զրոյական ԱԱՀ:

Պահեստ

Նշվում է պահեստը, որտեղ վերադարձվում են նյութական արժեքները: Ծառայության կամ հիմնական միջոցի դեպքում այն դատարկ է: Պահեստ դաշտում մուտքագրված արժեքն առաջարկվում է նյութական արժեքի նոր տող գրանցելիս:

 
Returnfrombuyer2

 

Անվանացուցակ աղյուսակում լրացվում են վերադարձվող նյութական արժեքների կամ ծառայությունների կոդը կամ հիմնական միջոցների գույքային համարը, անվանումը, չափման միավորը, քանակը, գինը, գումարը, ծախսի և հասույթի հաշիվները։ Եթե Ընդհանուր էջում ընտրված է հիմք փաստաթուղթը, ապա անվանացուցակն ավտոմատ լրացվում է հիմք փաստաթղթի հիման վրա։ Լրացված տողերը կարելի է խմբագրել, հեռացնել, կամ ավելացնել նոր տողեր։

Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը պատճենելու copy16 և հեռացնելու Trash-icon16 կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

Ցուցակի սյուներն ունեն հետևյալ նշանակությունը.

 

Դաշտ

Նշանակություն

Տեսակ

Ցույց է տալիս ցուցակում մուտքագրվող կամ խմբագրվող տողը նյութական արժեք է, ծառայություն, թե հիմնական միջոց:

Պահեստ

Նյութական արժեքի դեպքում պահեստի կոդը, ծառայության կամ հիմնական միջոցի դեպքում այն դատարկ է:

Կոդ

Նյութական արժեքի կամ ծառայության կոդը կամ հիմնական միջոցի գույքային համարը:

Անվանում

Նյութական արժեքի, ծառայության կամ հիմնական միջոցի անվանումը:

Միավոր

Նյութական արժեքի կամ ծառայության չափման միավորը: Լրացվում է ավտոմատ` նյութական արժեքի կամ ծառայության կոդը լրացնելիս:

Քանակ

Նյութական արժեքի կամ հիմնական միջոցի վերադարձվող քանակը կամ ծառայության վերադարձվող ծավալը:

Գին / Գին արտարժ.

Նյութական արժեքի, ծառայության կամ հիմնական միջոցի վերադարձի գինն ազգային դրամով կամ արտարժույթով: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա դաշտի անվանումը Գին է, հակառակ դեպքում` Գին արտարժ.:

Գումար / Գումար արտ.

Նյութական արժեքի, ծառայության կամ հիմնական միջոցի վերադարձի գումարը դրամով կամ արտարժույթով: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա դաշտի անվանումը Գումար է, հակառակ դեպքում` Գումար արտ.:

Ինքնարժեք (առանց ԱԱՀ)

Վերադարձվող նյութական արժեքների ինքնարժեքը: Սյունը հայտնվում է այն դեպքում, երբ նշված չէ հիմք փաստաթուղթը:

Ինքնարժեքի գումար (առանց ԱԱՀ)

Վերադարձվող նյութական արժեքների ինքնարժեքի գումարը: Սյունը հայտնվում է այն դեպքում, երբ նշված չէ հիմք փաստաթուղթը:

ԱԱՀ

Դրոշակը նշված լինելու դեպքում մուտքագրվող տողի համար հաշվառվում է ԱԱՀ:

Ինքնարժեքի հաշիվ

Վերադարձվող նյութական արժեքների ինքնարժեքի հաշիվն է: Սյունը հայտնվում է այն դեպքում, երբ նշված չէ հիմք փաստաթուղթը:

Ծախսի հաշիվ

Նյութական արժեքի դեպքում այստեղ լրացվում է վաճառքից առաջացող ծախսի հաշիվը, իսկ ծառայության կամ հիմնական միջոցի դեպքում այն դատարկ է:

Հասույթի հաշիվ

Նյութական արժեքի, ծառայության կամ հիմնական միջոցի վերադարձի հետևանքով հասույթի ճշգրտման հաշիվը:

 

Ցուցակում նույն նյութական արժեքը կամ ծառայությունը կարելի է գրանցել մեկից ավելի անգամ: Այս էջում Գումար ԱԱՀ դաշտը հաշվարկվում է ավտոմատ՝ հաշվի առնելով ԱԱՀ-ի հաշվարկի ձևը և խմբագրման ենթակա չէ:

Ընդհանուր գումար դաշտը նույնպես հաշվարկվում և լրացվում է ավտոմատ, այն կարելի է խմբագրել:

Անվանացուցակի ցանկացած տողում Քանակ կամ Գին դաշտերի խմբագրումը բերում է Գումար դաշտի ավտոմատ փոփոխմանը, իսկ Գումար դաշտի խմբագրումը բերում է Գին դաշտի փոփոխմանը, եթե Քանակ դաշտը զրո չէ: Նշված փոփոխությունների դեպքում ավտոմատ հաշվարկվում են անվանացուցակի բոլոր տողերի գումարը, շտկվում են Գումար ԱԱՀ և Ընդհանուր գումար դաշտերը: Գին դաշտը լրացնելիս, բոլոր դեպքերում, դաշտից դուրս գալիս հաշվի է առնվում ԱԱՀ-ի հաշվարկի ձև դաշտի արժեքը և անհրաժեշտության դեպքում կատարվում է Գին դաշտի վերահաշվարկ՝ հանելով ԱԱՀ-ի չափը: Գումար դաշտի խմբագրումը բերում է Գումար ԱԱՀ դաշտի փոփոխմանը՝ այն չփոքրացնելու պայմանով:

 

Մատակարար էջում լրացվում են առաքողի կամ մատակարարի տվյալները: Այդ դաշտերի արժեքները լրացվում են ԴրույթներԿազմակերպություն էջում լրացված տվյալների հիման վրա և ստուգման չեն ենթարկվում: Դրանք կարելի է հեռացնել կամ փոխարինել այլ տվյալներով: Այս էջի տեսքը հետևյալն է.

 

Returnfrombuyer3

 

Դաշտ

Նշանակություն

Անվանում

Առաքողի կամ մատակարարի անվանումը:

Իրավ. հասցե

Կազմակերպության իրավաբանական հասցեն:

Գործ. հասցե

Կազմակերպության գործունեության իրականացման վայրի հասցեն: Լռությամբ առաջարկվում է ԴրույթներԿազմակերպություն էջում Գործ. հասցե դաշտում նշված արժեքը: Կից ցանկից կարելի է ընտրել համապատասխան մատակարարման պահեստի հասցեն:

Հաշվարկային հաշիվ

Հաշվարկային հաշվի համարը բանկում:

ՀՎՀՀ

Հարկ վճարողի հաշվառման համարը:

Ղեկավարի պաշտոն

Փաստաթուղթը ստորագրող ղեկավարի պաշտոնը:

Ղեկավարի Ա.Ա.Հ.

Ղեկավարի անուն, ազգանուն, հայրանունը:

Հաշվապահի պաշտոն

Փաստաթուղթը ստորագրող հաշվապահի պաշտոնը:

Հաշվապահի Ա.Ա.Հ.

Հաշվապահի անուն, ազգանուն, հայրանունը:

 

Գնորդ էջի դաշտերը նույնությամբ կրկնում են Մատակարար էջի դաշտերը.

 

Returnfrombuyer4

 

Վերադարձ գնորդից պատուհանի Գործառնություններ էջի տեսքը հետևյալն է.

 

Returnfrombuyer5

Գործառնություններ էջում կան հետևյալ կոճակները.

 

Պատկեր

Նշանակություն

add16Fone

Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն:

copy16

Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները:

Trash-icon16

Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը:

Trash_icon_deleteAll

Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում գեներացնել գործառնությունները wand-icon կոճակը:

wand-icon

Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Անվանացուցակի հիման վրա ստեղծվում են գործառնությունների տողեր հետևյալ սկզբունքով. նյութական արժեքների մուտքագրման գործառնությունները, որտեղ դեբետում լրացվում է ինքնարժեքի հաշիվը, իսկ կրեդիտում` ծախսի հաշիվը, հասույթի ճշգրտման գործառնությունները, որտեղ դեբետում լրացվում Է հասույթի ճշգրտման հաշիվը, իսկ կրեդիտում `գնորդի հաշիվը, ԱԱՀ-ի գործառնությունները, որտեղ համապատասխանաբար լրացվում են ԱԱՀ-ի հաշիվը և գնորդի հաշիվը: Այս գործառնությունները ստեղծվում են նյութական արժեքների համար, իսկ ծառայությունների կամ հիմնական միջոցների համար ստեղծվում են միայն վերջին երկու գործառնությունները:

Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրվածlock_open_16-արգելվածlock_16) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին:

 

Փաստաթուղթը գրանցվում է Հիշել save16 Հիշել և փակել save_close16 , Հիշել և նոր save_new16  կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր Draft16 կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:

Վերադարձ գնորդից փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել Վճարման հանձնարարագիր և Դրամարկղի ելքի օրդեր փաստաթղթերը: Այդ դեպքում Վճարման հանձնարարագրում և Դրամարկղի ելքի օրդերում լրացվում է Վերադարձ գնորդից փաստաթղթի համապատասխան դաշտերի տվյալները: Վերադարձ գնորդից փաստաթղթի հիման վրա Վճարման հանձնարարագիր կամ Դրամարկղի ելքի օրդեր ստեղծելու համար պետք է փաստաթղթերի մատյանում տվյալ Վերադարձ գնորդից փաստաթղթի կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա... հրամանը: