Պարամետրեր
Պարամետրերի մուտքագրում
Որոշ աղյուսակներում թույլ է տրվում կարգավորել ցուցադրվող տեղեկությունը պարամետրերի միջոցով: Մինչև ցուցադրելը գալիս է դիալոգ պատուհան, որում մուտքագրվում են պարամետրերի արժեքները:
Որպես օրինակ դիտարկենք T-հաշիվը: Դիալոգ պատուհանում թույլ է տրվում ընտրել ժամանակահատվածը, հաշիվը, արժույթը և այլն: Կախված ընտրաված արժեներից T-հաշվում կներառվեն համապատասխան գործառնությունները:
Պարամետրերը խմբագրելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տվյալներ խմբի Փոխել պարամետրերը կոճակը կամ CTRL+G ստեղների համադրությունը:
Դիալոգ պատուհանում պարամետրերի փոփոխույթունը հաստատելու համար սեղմեք Կատարել կոճակը:
Պարամետրերի ցուցադրում
Պարամետրերը ցուցադրելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Տվյալներ ներդիրի Տեսք խմբի Դիտել պարամետրերը կոճակը:
Կաճակը սեղմելիս պատուհանի ներքևում կցուցադրվի պարամետրերի բաժինը:
Բաժինը փակելու համար կրկին սեղմեք Դիտել պարամետրերը կոճակը կամ վերևի աջ անկյունում գտնվող խաչը: