Խոշորացնել կամ փոքրացնել
Էջը խոշորացնելու համար անհրաժեշտ է սեղմել գործիքների վահանակում գտնվող ZOOM IN կոճակը կամ սեղմել CTRL+ՊԼՅՈՒՍ ՆՇԱՆ:
Էջը փոքրացնելու համար անհրաժեշտ է սեղմել գործիքների վահանակում գտնվող ZOOM OUT կոճակը կամ սեղմել CTRL+ՄԻՆՈՒՍ ՆՇԱՆ:
Խոշորացնել կամ փոքրացնել կարելի է նաև սեղմած պահելով CTRL ստեղնը և պտտելով մկնիկի անիվը:
Խոշորացման տոկոսի մուտքագրում
Պատկերը մոտեցնելու կամ հեռացնելու համար կարելի է.
•գործիքների վահանակում գտնվող ZOOM դաշտում մուտքագրել տոկոսը կամ այն ընտրել կից ցանկից
•օգտագործել կարգավիճակի վահանակում գտնվող կառավարման էլեմենտը: Պատկերը մոտեցնելու կամ հեռացնելու համար պետք է սահիչը քաշել աջ կամ ձախ: Կարելի է օգտագործել '+' և '-' կոճակները: Ձախից ցուցադրվում է ընտրված տոկոսը:
Խոշորացում էջի կամ տեքստի լայնքով
էջի կամ էջում ցուցադրվող տեքստի լայնքով խոշորացնելու համար պետք է ZOOM դաշտի կից ցանկից ընտրել Page Width կամ Text Width կետը:
Նշում |
Հետագայում պատուհանի չափը փոխելիս, խոշորացման աստիճանը նույնպես կփոփոխվի, տեղավորելով պատկերը էջի կամ տեքստի լայնքով: |
Ցուցադրել ամբողջ էջը
Պատուհանում ամբողջ էջը կամ երկու ամբողջական էջ ցուցադրելու համար պետք է ZOOM դաշտի կից ցանկից ընտրել Whole Page կամ Two Pages կետը:
Նշում |
Հետագայում պատուհանի չափը փոխելիս, խոշորացման աստիճանը նույնպես կփոփոխվի, տեղավորելով մեկ կամ երկու էջում: |
Օգտագործեք Magnifier Tool միջոցը 100% և Ամբողջ էջ պատկերների միջև անցում կատարելու համար: Պարզապես կտտացրեք էջի վրա պատկերը փոխելու համար:
Ցուցադրել երկու կամ ավելի էջեր
Պատուհանում երկու կամ ավելի էջր ցուցադրելու համար պետք է սեղմել գործիքների վահանակում գտնվող Multiple Pages կոճակը: Հայտնված դիալոգ պատուհանում, ձախ կոճակը սեղմած վիճակում պահելով, ընտրեք անհրաժեշտ թվով էջերի պատկերները: Ընտրությունն ավարտելու համար, բաց թողեք սեղմած կոճակը.
Էջում ցուցադրվող բովանդակության խոշորացում կամ փոքրացում
Էջի պարունակության մասշտաբը փոխելու համար պետք է սեղմել գործիքների վահանակում գտնվող Scale կոճակը:
Հայտնված դիալոգ պատուհանում կարելի է նշել հետևյալ դրույթները.
•նորմալ (100%) չափի նկատմամբ փոփոխության տոկոսը,
•էջերի թիվը: Համակարգը պարունակությունը կպատկերի նշված թվով էջերի լայնքով: