Հաստիքացուցակ

Ուղղորդիչ:  Աշխատավարձ > Տեղեկատուներ >

Հաստիքացուցակ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունում արտապատկերվում է կազմակերպության աշխատակիցներին նշանակված հաստիքների ցուցակը: Հաշվետվությունը կանչելիս բացվում է դիալոգ պատուհան, որն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Աշխատակիցների ցուցակի տեսակը

Նշվում է, թե աշխատակիցների ո՞ր խմբի համար է կազմվելու ցուցակը` բոլոր աշխատակիցների համար, միայն տվյալ պահին աշխատողների համար, միայն աշխատանքից ազատվածների համար կամ նշված ամսաթվի դրությամբ աշխատող աշխատակիցների համար: Վերջին դեպքում ակտիվանում է Ամսաթիվ դաշտը:

Ամսաթիվ

Ցուցակում կներառվեն միայն նշված ամսաթվի դրությամբ աշխատող աշխատակիցները: Ակտիվ է, եթե Աշխատակիցների ցուցակի տեսակը դաշտում նշված է 4-Բոլոր աշխատակիցները նշված ա/թ-ի դրությամբ:

Աշխատակից

Լրացվում է աշխատակցի տաբելային համարը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է միայն այդ աշխատակցի համար նշանակված հաստիքների ցուցակը:

Ստորաբաժանում

Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է այդ ստորաբաժանման բոլոր աշխատակիցների համար նշանակված հաստիքների ցուցակը:

Հ/Պ կոդ

Լրացվում է հավելման կամ պահման կոդը: Լրացված լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է միայն այդ հավելում/պահումին վերաբերվող տվյալներով:

 

Դիալոգ պատուհանի դաշտերը դատարկ լինելու դեպքում ստեղծվում է բոլոր աշխատակիցների հաստիքացուցակը: Աշխատակից և Ստորաբաժանում դաշտերը լրացված լինելու դեպքում աշխատակցին վերաբերող ամփոփ տվյալները կստեղծվեն նշված ստորաբաժանման կտրվածքով:

 

note Նշում

Աշխատակիցների հավելումները և պահումները կարելի է ներմուծել MS Excel-ի WOrdersImport.xls ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 6\Import ):