Հանդիսանում է պահումների տեղեկատուն:
Պահումներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Պահման կոդը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Անվանում |
Պահումի անվանումը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Գործակից |
Օգտագործվում է այն դեպքում, երբ տվյալ պահումի ձևը սահմանված է արտարժույթով: |
Նվազեցնել եկամտային հարկի հարկվող գումարից |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում, պահման համապատասխան գումարը կպակասեցվի եկամտային հարկի հարկվող գումարից: |
Մասնակցում է արձակուրդայինի միջինի մեջ |
Ցուցակ տիպի դաշտ է: Կարող է ընդունել հետևյալ արժեքները. 0 - Չի մասնակցում` տվյալ պահման գումարը չի պակասեցվի արձակուրդայինի համար հաշվարկվող միջին աշխատավարձից, 1 - Մասնակցում է` տվյալ պահման գումարը կպակասեցվի արձակուրդայինի համար հաշվարկվող միջին աշխատավարձից, 2 - Մասնակցում է 1/12-րդ մասով` տվյալ հավելման գումարի 1/12-րդը կպակասեցվի արձակուրդայինի համար հաշվարկվող միջին աշխատավարձից: |
Ծախսի հաշիվ |
Լրացվում է սինթետիկ հաշիվ: Հաշվապահական ձևակերպումները գրանցելիս այս հաշվի կրեդիտում կարտացոլվեն աշխատակցի համար հաշվարկված պահումների գումարները: |
Նշում |
---|
Հավելումներ և Պահումներ տեղեկատուների տողերը չեն կարող ունենալ ընդհանուր կրկնվող կոդեր: |