Վճարումներ փաստաթուղթը նախատեսված է աշխատավարձի վճարացուցակից աշխատակիցներին կատարված վճարումները գրանցելու համար:
Այս փաստաթուղթն ունի հետևյալ տեսքը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Փաստաթղթի N |
Վճարումներ փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված հերթական համարը: Այն առաջարկվում է նաև CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից |
Հաշվարկի ամսաթիվ |
Աշխատավարձի հաշվարկի ամսաթիվը: Խմբագրման ենթակա չէ, բերվում է Դրույթների Աշխատավարձ էջից: |
Ստորաբաժանում |
Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացված ստորաբաժանման բոլոր աշխատակիցների համար կգրանցվի վճարում: |
Մեկնաբանություն |
Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն: |
Ստորաբաժանում դաշտը դատարկ լինելու դեպքում վճարումը կգրանցվի կազմակերպության բոլոր աշխատակիցների համար:
Ցուցակում տող ստեղծելու և հեռացնելու համար նախատեսված են հետևյալ ստեղները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր տող: |
|
Ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Հեռացնել ընթացիկ տողը: |
Լրացնել կոճակը սեղմելիս` Աշխատակիցներ ցուցակում լրացվում են նշված ստորաբաժանման աշխատակիցները, ստորաբաժանում և աշխատակից նշված չլինելու դեպքում` կազմակերպության բոլոր աշխատակիցները: Այդ ցուցակում սյուներն ունեն հետևյալ նշանակությունները.
Սյուն |
Նշանակություն |
Ստորաբաժանում |
Լրացվում է ստորաբաժանման կոդը: |
Տաբելային համար |
Նշվում է աշխատակցի տաբելային համարը: |
Անուն, Ազգանուն, Հայրանուն |
Լրացվում է աշխատակցի անուն, ազգանուն, հայրանունը: |
Առձեռն |
Լրացված է հաշվարկված ամբողջ առձեռն գումարը: |
Վճարվող գումար |
Լրացված է հաշվարկված ամբողջ առձեռն գումարը, որը կարելի է խմբագրել: Գումարը փոքրացնելու դեպքում աշխատակցի համար վճարումը համարվում է մասնակի, իսկ մեծացնելու դեպքում ավելացված մասը` պարտք: |
Գործառնություններ էջի տեսքն հետևյալն է.
Գործառնություններ էջում կան հետևյալ կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում գեներացնել գործառնությունները |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Դեբետում լրացվում է աշխատավարձի ֆոնդի հաշիվ, իսկ կրեդիտում թղթակցող հաշիվը: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված |
Վճարումններ փաստաթուղթը կարելի է գրանցել նաև Աշխատանք աշխատակիցների հետ մատյանի կոնտեքստային ցանկից: Այս դեպքում փաստաթուղթը կարելի է գրանցել նաև նշված տողերի աշխատակիցների համար:
Փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել
, Հիշել և նոր
կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը:
Վճարումններ փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել Վճարման հանձնարարագիր, Դրամարկղի ելքի օրդեր փաստաթղթերը: Դա անելու համար պետք է Աշխատավարձի փաստաթղթերի մատյանում կանգնել տվյալ փաստաթղթի տողի վրա և կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա... հրամանը: Արդյունքում բացվում է ցուցակ, որից կարելի է ընտրել ստեղծվող փաստաթղթի տեսակը` Վճարման հանձնարարագիր ըստ աշխատակիցների, Դրամարկղի ելքի օրդեր կամ Դրամարկղի ելքի օրդերներ ըստ աշխատակիցների: Ստեղծվող փաստաթղթի հիմնական դաշտերը լրացվում են հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով: Դրամարկղի ելքի օրդերներ ըստ աշխատակիցների փաստաթղթերը գրանցելու համար բացված դիալոգ պատուհանում լրացվում են
Վճարումներ փաստաթղթի Դիտել տպելու ձևը հրամանով տպվում է Վճարացուցակ:
Վճարումներ փաստաթղթի հիման վրա կարելի է կազմել Վճարացուցակ և Վճարային տեղեկագիր (Դր-3): Վճարացուցակը կանչելու համար անհրաժեշտ է նախ գրանցել փաստաթուղթը, այնուհետև փաստաթղթի Ժապավենի Գործողություններ ներդիրի Տպելու ձևանմուշ բաժնից ընտրել համապատասխան հաշվետվության ձևը և սեղմել Դիտել (F5):