Հաստատել հավելում/պահումը փաստաթուղթը նախատեսված է որևէ աշխատակցի կամ ստորաբաժանման աշխատակիցների համար նախօրոք սահմանված հավելում/պահումը հաստատելու համար:
Այս փաստաթուղթն ունի հետևյալ տեսքը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Հաստատել հավելում/պահումը փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված հերթական համարը: Այն առաջարկվում է նաև CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: |
Հավելում/պահում |
Լրացվում է հաստատվող հավելում/պահումը, որը նախօրոք նախատեսված է որպես աշխատակցի(ների) հասանելի հավելում/պահում: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Ստորաբաժանում |
Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացված ստորաբաժանման բոլոր աշխատակիցների համար կհաստատվի հավելում/պահումը: |
Աշխատակից |
Նշվում է աշխատակցի տաբելային համարը, որի համար պետք է հաստատել հավելում/պահումը: |
Մեկնաբանություն |
Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն: |
Աշխատակից և Ստորաբաժանում դաշտերը դատարկ լինելու դեպքում հավելում/պահումը կհաստատվի կազմակերպության բոլոր աշխատակիցների համար:
Ցուցակում տող ստեղծելու և հեռացնելու համար նախատեսված են հետևյալ ստեղները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր տող: |
|
Ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Հեռացնել ընթացիկ տողը: |
Լրացնել կոճակը սեղմելիս` Աշխատակիցներ ցուցակում լրացվում են այն աշխատակիցները, որոնց համար նշանակված է տվյալ հավելումը կամ պահումը: Այդ ցուցակում սյուներն ունեն հետևյալ նշանակությունները.
Սյուն |
Նշանակություն |
Ստորաբաժանում |
Լրացվում է ստորաբաժանման կոդը: |
Տաբելային համար |
Նշվում է աշխատակցի տաբելային համարը: |
Անվանում |
Լրացվում է աշխատակցի անուն, ազգանուն, հայրանունը: |
Օր |
Նշվում է աշխատակցի աշխատած օրերի քանակը: |
Ժամ |
Նշվում է աշխատակցի աշխատած ժամերի քանակը: |
Հաշվարկված գումար |
Լրացվում է աշխատակցին հաշվարկված գումարը: |
Հավելում/պահումը հաստատելու համար Աշխատակիցներ ցուցակում լրացված և հաշվարկված են սահմանված հավելում/պահումի օրերի և ժամերի քանակը, ինչպես նաև հաշվարկված գումարը: Այստեղ օրերի քանակը խմբագրելիս համամասնորեն հաշվարկվում և լրացվում են ժամերի քանակն ու հաշվարկված գումարը: Ժամերի քանակը խմբագրելիս հաշվարկվում է միայն հաշվարկված գումար դաշտը, իսկ հաշվարկված գումար դաշտը խմբագրելիս մյուս դաշտերը փոփոխման չեն ենթարկվում:
Հաստատել հավելում/պահումը փաստաթուղթը կարելի է գրանցել նաև Աշխատանք աշխատակիցների հետ մատյանի վրայից բացվող կոնտեքստային ցանկից: Այս դեպքում գործողությունը կարելի է կատարել նաև նշված տողերի աշխատակիցների համար: