Դրույթների Համակարգային էջը նախատեսված է պահուստային պատճեններն ավտոմատ գրանցելու և հաշվետվությունների հարցման մեխանիզմը կառավարելու համար:
Այս էջը պարունակում է հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ավտոմատ ստեղծել պահուստային պատճեն յուր. N օրը մեկ |
Եթե այս հայտանիշը նշված է, ապա համակարգ մտնելիս ավտոմատ կստեղծվի պահուստային պատճեն, եթե վերջին պահուստային պատճենի գրանցումից անցել է նշված թվով օրեր: |
Պահանջել հաստատում պահուստային պատճեն ստեղծելուց առաջ |
Այս հայտանիշը նշելու դեպքում համակարգը կպահանջի հաստատել պահուստային պատճենի ստեղծումը: Հակառակ դեպքում ավտոպատճենումը կկատարվի առանց լրացուցիչ զգուշացման: |
Հաշվետվության հարցման կատարման առավելագույն ժամանակ (վայրկյան) |
Այս դաշտում նշվում է, թե համակարգն առավելագույնը քանի վայրկյան կարող է աշխատել օգտագործողի կողմից կանչված հաշվետվությունը ձևավորելու համար: Եթե համակարգին չի հաջողվում սահմանված ժամանակի ընթացքում ձևավորել հաշվետվությունը, ապա հարցման կատարումը կդադարեցվի և կհայտնվի այդ մասին հաղորդագրություն: |