Տեղեկանք ըստ քարտարանի հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվում է ժամանակահատվածը: Հաշվետվությունը ստեղծվում է նշված ամսաթվին հիմնական միջոցների եղած վիճակով: |
Հաշվառում |
Ստանալ ֆինանսական կամ հարկային հաշվառման հաշվետվությունը, իսկ դատարկ լինելու դեպքում` երկուսը միասին: |
Գտնվելու վայր |
Լրացվում է հիմնական միջոցի գտնվելու վայրը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է միայն այդ ստորաբաժանումում գտնվող հիմնական միջոցներին վերաբերվող հաշվետվություն: |
Նյութ. պատասխ. անձ |
Լրացվում է նյութական պատասխանատու անձը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է միայն այդ աշխատակցի պատասխանատվությանը հանձնված հիմնական միջոցներին վերաբերվող հաշվետվություն: |
ՀՄ տեսակ |
Լրացվում է ՀՄ-ի տեսակը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է այդ տեսակին պատկանող հիմնական միջոցներին վերաբերող հաշվետվություն: |
Վիճակ |
Լրացվում է ՀՄ-ի գտնվելու վիճակը` շահագործման չհանձնված, շահագործվող, ժամանակավորապես շահագործումից հանված, դուրս գրված: Լրացված լինելու դեպքում կազմվում է հաշվետվություն նշված վիճակում գտնվող ՀՄ-ների համար: |
Գույքային համար |
Լրացվում է գույքային համարը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է այդ հիմնական միջոցին վերաբերող հաշվետվություն: |
Ընդլայնված |
Հայտանիշը նշված լինելու դեպքում հաշվետվության մեջ կընդգրկվեն նաև հետևյալ դաշտերը` Օգ. ծառ. ժամկետ(ամիս), Մն. օգ. ծառ. ժամկետ(ամիս), ՀՄ-ի մուտքի ամսաթիվ, ՀՄ-ի թողարկման տարեթիվը, գործարանային համարը, տեխնիկական անձնագրի համարը, մակնիշը, համառոտ բնութագիրն ու արտադրողը: |
Խմբավորել ըստ |
Լրացվում է ՀՄ-ների համախառն հաշվեկշռային արժեքների, կուտակված մաշվածությունների և հաշվեկշռային արժեքների խմբավորման տեսակը: Կարելի է խմբավորել ըստ ՀՄ-ների տեսակների, ՀՄ-ների վիճակների կամ առաջին խմբավորումն ըստ ՀՄ-ների վիճակների և երկրոդ խմբավորումն ըստ ՀՄ-ների տեսակների: Դաշտի արժեքը դատարկ լինելու դեպքում խմբավորում տեղի չի ունենում, յուրաքանչյուր տող իրենից ներկայացնում է ՀՄ-ի գույքային համար: |
Եթե Խմբավորել ըստ դաշտի արժեքը դատարկ է, ապա հաշվետվությունն ընդգրկում է հետևյալ տվյալները.
Դաշտ |
Նշանակություն |
Գույքային քարտ |
ՀՄ-ի գույքային քարտը: |
Գույքային համար |
ՀՄ-ի գույքային համարը: |
Անվանում |
ՀՄ-ի անվանումը: |
Հաշվառում |
ՀՄ-ի ֆինանսական կամ հարկային հաշվառումը: Այս սյունը բացակայում է, երբ դիալոգ պատուհանում Հաշվառում դաշտը լրացված է: Այս դեպքում հաշվետվության ֆինանսական կամ հարկային լինելն արտացոլվում է վերնագրում: |
Համախառն հաշվեկշռային արժեք |
Նշված ամսաթվին ՀՄ-ի համախառն հաշվեկշռային արժեքը, որից հաշվարկվում է մաշվածությունը: |
Կուտակված մաշվածություն |
ՀՄ-ի կուտակված մաշվածությունը մինչև նշված ամսաթիվը: |
Հաշվեկշռային արժեք |
ՀՄ-ի համախառն հաշվեկշռային արժեքից պակասեցված կուտակված մաշվածությունը: |
Տեսակ |
ՀՄ-ի տեսակը: |
Գտնվելու վայրը |
ՀՄ-ի գտնվելու վայրը` կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումը: |
Նյութ.պատասխ.անձ |
ՀՄ-ի նյութական պատասխանատու անձը: |
Մնացորդային արժեք |
ՀՄ-ի մնացորդային արժեքը, որի չափով մաշվածություն չի հաշվարկվելու: |
Սկզբնական արժեքի հաշիվ |
ՀՄ-ի սկզբնական արժեքի հաշիվը: |
Մաշվածության հաշիվ |
ՀՄ-ի մաշվածության հաշվարկման հաշիվը: |
Ծախսի հաշիվ |
ՀՄ-ի ծախսագրման հաշիվը: |
Վիճակ |
Լրացված է ՀՄ-ի գտնվելու վիճակը` շահագործման չհանձնված, շահագործվող, ժամանակավորապես շահագործումից հանված, դուրս գրված: |
Մուտքի ամսաթիվ |
Լրացված է ՀՄ-ի մուտքագրման ամսաթիվը: |
Օգ. ծառ. ժամկետ(ամիս) |
Լրացվում է ՀՄ-ի ձեռքբերման ժամանակ մուտքագրված օգտակար ծառայության ամիսների թիվը: |
Մն. օգ. ծառ. ժամկետ(ամիս) |
Լրացվում է նշված ամսաթվին ՀՄ-ի մնացորդային օգտակար ծառայության ամիսների թիվը: |
Մատակարար |
Լրացված է ՀՄ-ի մատակարարի կոդը: |
Անվանում |
Լրացված է ՀՄ-ի մատակարարի անվանումը: |
Փաստաթղթի N |
Լրացված է ՀՄ-ի մուտքագրման փաստաթղթի համարը: |
Արտադրող |
Լրացված է ՀՄ-ի արտադրողը: |
Թողարկման տարեթիվ |
Լրացված է ՀՄ-ի թողարկման տարեթիվը: |
Գործարանային համար |
Լրացված է ՀՄ-ի գործարանային համարը: |
Տեխնիկական անձնագիր |
Լրացված է ՀՄ-ի տեխնիկական անձնագրի համարը: |
Մակնիշ |
Լրացված է ՀՄ-ի մակնիշը: |
Համառոտ բնութագիր |
Լրացված է ՀՄ-ի համառոտ բնութագիրը: |
Դուրս գրման եղանակ |
ՀՄ-ի ձեռքբերման փաստաթղթի դուրսգրման եղանակը` էլեկտրոնային կամ թղթային: |
Ձեռքբերման ամսաթվի N |
ՀՄ-ի ձեռքբերման փաստաթղթի համարը: |
ա/թ. |
ՀՄ-ի ձեռքբերման փաստաթղթի ամսաթիվը: |
Հաշվետվության կոնտեքստային ցանկից հնարավոր է կանչել ՀՄ-ների փաստաթղթերի մատյանը:
Եթե Խմբավորել ըստ դաշտի արժեքը ընտրված է 1- Խմբավորել ըստ ՀՄ-ների տեսակների, ապա հաշվետվությունն ընդգրկում է հետևյալ տվյալները.
Դաշտ |
Նշանակություն |
Տեսակ |
ՀՄ-ի տեսակը: |
Անվանում |
ՀՄ-ի տեսակի անվանումը: |
Համախառն հաշվեկշռային արժեք |
Նշված ամսաթվին համապատասխան տեսակի ՀՄ-ների համախառն հաշվեկշռային արժեքների հանրագումարը: |
Կուտակված մաշվածություն |
Համապատասխան տեսակի ՀՄ-ների կուտակված մաշվածությունների հանրագումարը մինչև նշված ամսաթիվը: |
Հաշվեկշռային արժեք |
Համապատասխան տեսակի ՀՄ-ների համախառն հաշվեկշռային արժեքների հանրագումարի և կուտակված մաշվածությունների հանրագումարի տարբերությունը: |
Եթե Խմբավորել ըստ դաշտի արժեքը ընտրված է 2- Խմբավորել ըստ ՀՄ-ների վիճակների, ապա հաշվետվությունն ընդգրկում է հետևյալ տվյալները.
Դաշտ |
Նշանակություն |
Վիճակ |
ՀՄ-ի գտնվելու վիճակը` շահագործման չհանձնված, շահագործվող, ժամանակավորապես շահագործումից հանված, դուրս գրված: |
Համախառն հաշվեկշռային արժեք |
Նշված ամսաթվին համապատասխան վիճակում գտնվող ՀՄ-ների համախառն հաշվեկշռային արժեքների հանարգումարը: |
Կուտակված մաշվածություն |
Համապատասխան վիճակում գտնվող ՀՄ-ների կուտակված մաշվածությունների հանրագումարը մինչև նշված ամսաթիվը: |
Հաշվեկշռային արժեք |
Համապատասխան վիճակում գտնվող ՀՄ-ների համախառն հաշվեկշռային արժեքների հանարգումարի և կուտակված մաշվածությունների հանրագումարի տարբերությունը: |
Եթե Խմբավորել ըստ դաշտի արժեքը ընտրված է 3- Խմբավորել ըստ ՀՄ-ների վիճակների և տեսակների, ապա հաշվետվությունն ընդգրկում է հետևյալ տվյալները.
Դաշտ |
Նշանակություն |
Վիճակ |
ՀՄ-ի գտնվելու վիճակը` շահագործման չհանձնված, շահագործվող, ժամանակավորապես շահագործումից հանված, դուրս գրված: |
Տեսակ |
ՀՄ-ի տեսակը: |
Անվանում |
ՀՄ-ի տեսակի անվանումը: |
Համախառն հաշվեկշռային արժեք |
Նշված ամսաթվին համապատասխան վիճակում գտնվող համապատասխան տեսակի ՀՄ-ների համախառն հաշվեկշռային արժեքների հանարգումարը: |
Կուտակված մաշվածություն |
Համապատասխան վիճակում գտնվող համապատասխան տեսակի ՀՄ-ների կուտակված մաշվածությունների հանրագումարը մինչև նշված ամսաթիվը: |
Հաշվեկշռային արժեք |
Համապատասխան վիճակում գտնվող համապատասխան տեսակի ՀՄ-ների համախառն հաշվեկշռային արժեքների հանարգումարի և կուտակված մաշվածությունների հանրագումարի տարբերությունը: |
Խմբավորված հաշվետվության ցանկացած տողի համար` կոնտեքստայն ցանկի Մանրամասնություններ... հրամանով, կարելի է կազմել հաշվետվություն այն ՀՄ-ների վերաբերյալ, որոնք մասնակցել են այդ խմբավորված արժեքի ձևավորմանը:
Ցանկացած պահի Թարմացնել (CTRL+R) հրամանի միջոցով կստանաք հաշվետվությունը նորացված` ըստ վերնագրում գրված ամսաթվի և դիալոգ պատուհանում լրացված պարամետրերի:
Տես ավելին`
Ի՞նչ դեպքերում կարող է առաջանալ շեղում սինթետիկ հաշիվների և հիմնական միջոցների մնացորդների միջև