Դրամարկղեր տեղեկատուն կիրառվում է ըստ դրամարկղերի անալիտիկ հաշվառում վարելու և ՀԴՄ կտրոն տպելու համար: Այն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Պարտադիր լրացվող դաշտ է, իրենից ներկայացնում է դրամարկղի կոդը: Այս դաշտը խմբագրման ենթակա չէ: |
Անվանում |
Պարտադիր լրացվող դաշտ է, հանդիսանում է դրամարկղի անվանումը: |
Արժույթ |
Նշվում է դրամարկղի արժույթը: |
Հաշիվ |
Դրամարկղի հաշվառման հաշիվն է, կարելի է ընտրել կից բացվող հաշվային պլանից: Այն օգտագործվում է դրամարկղային փաստաթղթերում գործառնությունն ավտոմատ գեներացնելիս: |
Հիմնական |
Նշվում է դրամարկղի հիմնական լինելը: Դրամարկղերից միայն մեկը կարող է լինել հիմնական: |
ԴՄՕ-ի հերթական համար |
Դրամարկղի մուտքի օրդեր փաստաթուղթը ստեղծվում է ընտրված դրամարկղին համապատասխան հերթական համարակալումով: |
ԴԵՕ-ի հերթական համար |
Դրամարկղի ելքի օրդեր փաստաթուղթը ստեղծվում է ընտրված դրամարկղին համապատասխան հերթական համարակալումով: |
ՀԴՄ գրանցման N |
Նշվում է հարկային մարմնում ՀԴՄ սարքի գրանցման համարը: |
IP հասցե |
ՀԴՄ-ի IP հասցեն է, որի միջոցով համակարգը միանալու է ՀԴՄ-ին: |
Պորտ |
ՀԴՄ-ի պորտի համարն է, որի միջոցով համակարգը միանալու է ՀԴՄ-ին: Պորտի համարը մուտքագրվում է ՀԴՄ-ի ստեղնաշարից: |
Գաղտնաբառ |
Գաղտնաբառ, որի միջոցով համակարգը միանալու է ՀԴՄ-ին: |
ԱԱՀ-ով հարկվող ՀԴՄ բաժին |
Նշվում է օպերատորին կցված բաժինը, որը հարկվում է ԱԱՀ-ով: |
ԱԱՀ-ով չհարկվող ՀԴՄ բաժին |
Նշվում է օպերատորին կցված բաժինը, որը չի հարկվում ԱԱՀ-ով: |
ՀԴՄ տպման ռեժիմ |
Նշվում է ՀԴՄ-ի տպման ռեժիմը: |
Դրամարկղ ավելացնելիս կամ այն խմբագրելիս հաշվի է առնվում հետևյալ հանգամանքը. Հիմնական դաշտը նշված չլինելու դեպքում պարզապես գրանցվում է փոփոխությունը, իսկ հակառակ դեպքում, երբ ցանկում կա որպես Հիմնական գրանցված որևէ դրամարկղ, ապա դրանից հանվում է այդ հայտանիշը, այնուհետև գրանցվում փոփոխությունը: