Առհաշիվ գումարների ծախս փաստաթուղթը նախատեսված է գործուղման, ինչպես նաև գործուղումից տարբեր նպատակներով հաշվետու անձին առհաշիվ տրամադրված գումարների ծախսման հաշվետվությունը (ձև N 6` Դր-6) կազմելու և տպելու համար:
Առհաշիվ հաշվետվությունն արագ կազմելու համար կարելի է օգտագործել համակարգում գրանցված առհաշիվ անձի գործառնությունները: Դրա համար անհրաժեշտ է Փաստաթղթերից ընտրել Առհաշիվ գումարների ծախս փաստաթուղթը, բացել տվյալ առհաշվի T-Հաշիվը, նշել նրան տրամադրված գումարների և կատարված ծախսերի տողերը, և կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել առհաշիվ գումարների ծախս հրամանը: Արդյունքում կբացվի նոր մուտքագրվող Առհաշիվ գումարների ծախս փաստաթղթի պատուհանը և հաշվետվությունից նրա մեջ կպատճենվեն անհրաժեշտ տվյալները:
Այս փաստաթղթը բաղկացած է 2 էջերից` Ընդհանուր և Ծախսեր:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Առհաշիվ գումարների ծախս փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Առհաշիվ գումարների ծախս փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Ժամանակահատված |
Լրացվում է T-հաշվում նշված առաջինից մինչև վերջին տողերի ամսաթիվը: |
Հաշվետու անձ |
Լրացվում է առհաշիվ անձի կոդը: Եթե T-հաշիվը կանչելիս նշվում է գործընկեր, ապա Հաշվետու անձ դաշտում լրացվում է այդ գործընկերոջ կոդը: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն առհաշիվ ծախսված գումարների վերաբերյալ: |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Ստացված գումարներ (Գումար 1) |
Լրացվում է T-հաշվում նշված դեբետային գումարներից առաջինը: |
Ստացված գումարներ (Գումար 2) |
Լրացվում է T-հաշվում նշված դեբետային գումարներից երկրորդը: |
Ստացված գումարներ (Գումար 3) |
Լրացվում է T-հաշվում նշված դեբետային գումարներից երրորդը: Նշում: Եթե նշված դեբետային գումարները 3-ից ավելի են, ապա 4-րդ դեբետային գումարից սկսած տողերն անտեսվում են: |
Մնացորդի մուտքագրում (Հիմք փաստաթուղթ, Գումար) |
Նշվում է այն Դրամարկղի մուտքի օրդերը, որի հիման վրա առհաշիվ անձը ստացված գումարի մնացորդը հետ է վերադարձրել դրամարկղ:Գումար դաշտում լրացվում է նշված փաստաթղթի գումարը: Հիմք փաստաթուղթ դաշտի արժեքը հեռացվում է Հեռացնել կոճակի միջոցով: |
Գերածախսի վճարում (Հիմք փաստաթուղթ, Գումար) |
Նշվում է այն Դրամարկղի ելքի օրդերը, որի հիման վրա առհաշիվ անձը ստացել է կատարված ծախսերի դիմաց գերածախսի գումարը: Գումար դաշտում լրացվում է նշված փաստաթղթի գումարը: Հիմք փաստաթուղթ դաշտի արժեքը հեռացվում է Հեռացնել կոճակի միջոցով: |
Ծախսեր էջի տեսքը հետևյալն է.
Կատարված ծախսի տողերը լրացվում են T- հաշվի կրեդիտում նշված գումարների հիման վրա: Այն դեպքում, երբ նշված գործառնությունը գրանցվել է ձեռքբերման փաստաթղթով (Պահեստի մուտքի օրդեր, Ստացված ծառայություն, Հավելյալ ծախսերի բաշխում, ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում, ՀՄ ձեռքբերում), Փաստաթղթի համար և Ամսաթիվ արժեքները լրացվում են Ձեռքբերման փաստաթղթի N և Ձեռքբերման փաստաթղթի ա/թ դաշտերի հիման վրա: Մնացած դեպքերում լրացվում են գործառնության Փաստաթղթի համար և Ամսաթիվ դաշտերը կամ մնում են դատարկ:
Կատարված ծախսման բնույթ և Գումար սյան արժեքները լրացվում են գործառնության Մեկնաբանություն և Դրամային գումար դաշտերից: