Ստացված հարկային հաշիվների ներմուծում հրամանի միջոցով կատարվում է էլեկտրոնային եղանակով ստացված հարկային հաշիվների ներմուծում ՀԾ-Հաշվետար համակարգ` հետագա մշակման նպատակով:
Այս հրամանով բացվում է պատուհան, որտեղ անհրաժեշտ է նշել e-Invoicing համակարգից XML ֆորմատով արտահանված ֆայլը:
Ներմուծված հարկային հաշիվների հետագա մշակումը կատարվում է ստացված հարկային հաշիվների մատյանում: