Օգտագործվում է ցանցային տարբերակով աշխատելու ժամանակ: Համակարգը ցույց է տալիս տվյալների պահոցի հետ առկա բոլոր ակտիվ կատարվող պրոցեսները:
Թղթապանակի տողի Կայան դաշտը ցույց է տալիս այն համակարգչի անվանումը, որից հաստատվել է միացում տվյալների պահոցի հետ:
Օգտագործող դաշտը տվյալ միացմամբ աշխատող օգտագործողի անվանումն է: Օգտագործողի անուն դաշտը տվյալ միացմամբ աշխատող օգտագործողի նկարագրությունն է:
Պատուհան և Գործողություն դաշտերում մանրամասեցվում են, թե որ պատուհանում ինչ գործողություն է կատարվում: Օրինակ, եթե որևէ օգտագործող կատարում է Հաշվային պլանի հաշվի խմբագրում, ապա այս պատուհանում կարտացոլվեն հետևյալ արժեքները` Հաշիվ, Խմբագրել:
Աշխատանքի սկիզբ դաշտում լրացված է միացման հաստատման ժամանակը, իսկ Վերջին հրաման դաշտում` տվյալ միացման շրջանակում կատարված վերջին SQL հրամանի ժամանակը:
Միացման համար դաշտը տվյալ միացման ունիկալ համարն է:
Վիճակ դաշտում նշվում է, թե արդյոք այս միացման կողմից զբաղեցվում է այլ ռեսուրս կամ այս միացման ռեսուրսը զբաղեցված է այլ միացման կողմից, թե ոչ: