Հաշվետվությունում արտապատկերվում են Հաշվային պլան տեղեկատուի բոլոր գործընկերներով հաշվառում ունեցող վերջին մակարդակի հաշիվների սկզբնական մնացորդները` ըստ գործընկերների և ըստ արտարժույթների: Հաշվետվության սյուները ունեն հետևյալ նշանակությունը.
Սյուն |
Նշանակություն |
Գործընկեր |
Գործընկերոջ կոդը: |
Անվանում |
Գործընկերոջ անվանումը: |
Հաշիվ |
Հաշվի կոդը: |
Արժ. |
Արտարժույթի կոդը: |
Սկզբ. մն. դեբետ արժ. |
Հաշվի սկզբնական դեբետային մնացորդն արժույթով: |
Սկզբ. մն. կրեդիտ արժ. |
Հաշվի սկզբնական կրեդիտային մնացորդն արժույթով: |
Սկզբ. մն. դեբետ դրամով |
Հաշվի սկզբնական դեբետային մնացորդը դրամով: |
Սկզբ. մն. կրեդիտ դրամով |
Հաշվի սկզբնական կրեդիտային մնացորդը դրամով: |
Հաշվետվությունից բացվող կոնտեքստային ցանկը կազմված է հետևյալ հրամաններից`
•Ավելացնել. այս հրամանի միջոցով կարելի է ավելացնել հաշվի նոր մնացորդներ: Գործընկերոջ կոդը և հաշվի կոդը լռությամբ լրացվում են ընթացիկ տողի հաշվով, որոնք թույլատրվում է խմբագրել:
•Խմբագրել. այս հրամանի միջոցով կարելի է խմբագրել ընթացիկ հաշվով մնացորդի տողը, որի ժամանակ թույլատրվում է խմբագրել միայն մնացորդների դաշտերը:
•Հեռացնել. այս հրամանի միջոցով կարելի է հեռացնել ընթացիկ հաշվով մնացորդի տողը: Այն թույլատրվում է հեռացնել, եթե այդ հաշվով, տվյալ գործընկերով և համապատասխան արտարժույթով ոչ մի գործառնություն գրանցված չէ: Հաշվի մնացորդի տողը հեռացնելիս պահանջվում է լրացուցիչ հաստատում:
Ցանկացած հրաման կատարվում է այն հաշիվներով, որոնց համար նախատեսված է հաշվառում ըստ գործընկերների:
Հաշվի մնացորդները մուտք անելիս հաշվի է առնվում հաշվի տեսակը` Ակտիվային, Պասիվային կամ Ակտիվային կամ Պասիվային:
Ակտիվային տեսակի հաշիվների համար թույլատրվում է միայն դեբետային մնացորդների մուտքը:
Պասիվային տեսակի հաշիվների համար թույլատրվում է միայն կրեդիտային մնացորդների մուտքը:
Ակտիվային կամ Պասիվային տեսակի հաշիվների համար թույլատրվում է բոլոր մնացորդների մուտքը հետևյալ վերապահումով. թույլատրվում է միայն դեբետային կամ միայն կրեդիտային մնացորդների մուտքը: Դեբետային մնացորդների մուտքի դեպքում կրեդիտային մնացորդների դաշտերը պետք է լրացվեն զրոյով և հակառակը:
Բոլոր տիպի հաշիվների համար մնացորդը Ազգային դրամային միավորով մուտք է արվում միայն Սկզբ. մն. դեբետ արժ. կամ Սկզբ. մն. կրեդիտ արժ. դաշտով:
Հաշվի մնացորդներն ըստ գործընկերների որևէ արտարժույթով մուտք անելիս ստուգվում է, որ այդ արտարժույթը հասանելի լինի տվյալ հաշվին: