Բանաձևերի տեղեկատուն է: Բանաձևերի ցուցակը տրամադրվում է համակարգի կողմից: Օգտագործողը կարող է խմբագրել տեղեկատուի ընթացիկ տողը կամ դիտել նշված տողերի բանաձևերը հաշվետվության տեսքով, ինչպես նաև ավելացնել սեփական բանաձևերը: Ավելացվող բանաձևի կոդի առաջին երկու նիշերը չեն կարող լինել 01-07 միջակայքում: Օգտագործողը կարող է հեռացնել միայն իր ավելացրած բանաձևերը:
Բանաձևեր տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Պարտադիր լրացվող դաշտ է, իրենից ներկայացնում է բանաձևի կոդը: Այս դաշտը խմբագրման ենթակա չէ: |
Անվանում |
Պարտադիր լրացվող դաշտ է, իրենից ներկայացնում է բանաձևի անվանումը, ենթակա է խմբագրման: |
Բանաձև |
Լրացվում է բանաձևը: |
Կոնտեքստային ցանկից ընտրելով Դիտել բանաձևը հրամանը` կարելի է տեսնել, թե տվյալ տողում ինչ բանաձև է գրված:
Հաշվարկել հրամանի միջոցով հնարավոր է հաշվարկել բանաձևի թվային արժեքը և դիտել դրա հիման վրա կառուցված դիագրամը: Այս հրամանն ընտրելիս բացվում է դիալոգ պատուհան, որտեղ լրացվում են հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Եթե հաշվարկվող բանաձևը վերադարձնում է շրջանառություն, ապա բանաձևը հաշվարկվում է նշված ժամանակաշրջանի համար, իսկ եթե բանաձևը վերադարձնում է մնացորդ, ապա որպես մնացորդի ամսաթիվ վերցվում է նշված ժամանակահատվածի վերջի ամսաթվիվը: |
Բերել դիագրամ |
Բերվում է նշված տողերի դիագրամը տվյալ ամսաթվի համար: Նշում: Այս դաշտն ակտիվ չէ, եթե նշված տողերը տասից ավելի են: |
Դիագրամի տեսակ |
Ընտրվում է դիագրամի չորս տեսակներից որևէ մեկը ( - սյունակաձև, - գծաձև , - եռաչափ բլիթաձև, - բլիթաձև): |
Տարեկան/Ամսական |
Դրոշակը միացնելով. •եթե ժամանակահատվածը մեկ տարվա մեջ է, ապա դիագրամը կցուցադրվի ըստ ամիսների, •եթե ժամանակահատվածն ընդգրկում է մեկից ավելի տարիներ, կցուցադրվի ըստ տարիների, իսկ վերջին տարին` բացված ըստ ամիսների: Նշում: - եռաչափ բլիթաձև և - բլիթաձև տեսակի դիագրամների համար այս հայտանիշն անտեսվում է: |
Ավելացնել հրամանը թույլ է տալիս, օգտվելով համակարգում նախատեսված ֆունկցիաներից, կազմել նոր բանաձևեր:
Համակարգում նախատեսված են ֆունկցիաներ, որոնց կիրառմամբ կազմվում է արտահայտություն և լրացվում է Բանաձև դաշտը: Այս բանաձևերը կիրառվում են ֆինանսական հաշվետվությունները ստեղծելիս: Ստորև բերվում է համակարգում նախատեսված ֆունկցիաների և նրանց պարամետրերի ցուցակը.
Ֆունկցիա |
Վերադարձվող արժեքը և պարամետրերի նկարագրությունը |
Սինթետիկ հաշիվների հաշվառում |
|
RemCr(Accounts, [RemDate], [Cur]) |
Վերադարձնում է Accounts ցուցակում նշված հաշիվների կրեդիտային մնացորդների գումարը դրամով, RemDate պարամետրով նշված օրվա վերջի դրությամբ: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր արտարժույթների կամ Cur արտարժույթի: |
RemDb(Accounts, [RemDate], [Cur]) |
Վերադարձնում է Accounts ցուցակում նշված հաշիվների դեբետային մնացորդների գումարը դրամով, RemDate պարամետրով նշված օրվա վերջի դրությամբ: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր արտարժույթների կամ Cur արտարժույթի: |
RemCrS(Accounts, [RemDate], [Cur]) |
Վերադարձնում է Accounts ցուցակում նշված հաշիվների կրեդիտային մնացորդների գումարը դրամով, RemDate պարամետրով նշված օրվա սկզբի դրությամբ: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր արտարժույթների կամ Cur արտարժույթի: |
RemDbS(Accounts, [RemDate], [Cur]) |
Վերադարձնում է Accounts ցուցակում նշված հաշիվների դեբետային մնացորդների գումարը դրամով, RemDate պարամետրով նշված օրվա սկզբի դրությամբ: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր արտարժույթների կամ Cur արտարժույթի: |
TurnCr(Accounts, [StartDate], [EndDate], [Cur]) |
Վերադարձնում է Accounts ցուցակում նշված հաշիվների կրեդիտային շրջանառության գումարը դրամով` նշված ժամանակահատվածում: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր արտարժույթների կամ Cur արտարժույթի: |
TurnDb(Accounts, [StartDate], [EndDate], [Cur]) |
Վերադարձնում է Accounts ցուցակում նշված հաշիվների դեբետային շրջանառության գումարը դրամով` նշված ժամանակահատվածում: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր արտարժույթների կամ Cur արտարժույթի: |
TurnDbCr(AccDb, AccCr, [StartDate], [EndDate], [CurDb], [CurCr]) |
Վերադարձնում է դեբետ AccDb և կրեդիտ AccCr հաշիվներով նշված ժամանակահատվածում գրանցված թղթակցությունների գումարը դրամով: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր արտարժույթների կամ CurDb և CurCr արտարժույթների: |
TurnDbCrExt(AccDb, AccCr, CurDb, CurCr, [StartDate], [EndDate]) |
Վերադարձնում է դեբետ AccDb և կրեդիտ AccCr հաշիվներով նշված ժամանակահատվածում գրանցված թղթակցությունների գումարը համապատասխանաբար CurDb կամ CurCr արտարժույթներով: |
CurRemCr(Cur, Accounts, [RemDate]) |
Վերադարձնում է Accounts ցուցակում նշված հաշիվների կրեդիտային մնացորդների գումարը Cur արտարժույթով, RemDate պարամետրով նշված օրվա վերջի դրությամբ: |
CurRemDb(Cur, Accounts, [RemDate]) |
Վերադարձնում է Accounts ցուցակում նշված հաշիվների դեբետային մնացորդների գումարը Cur արտարժույթով, RemDate պարամետրով նշված օրվա վերջի դրությամբ: |
CurRemCrS(Cur, Accounts, [RemDate]) |
Վերադարձնում է Accounts ցուցակում նշված հաշիվների կրեդիտային մնացորդների գումարը Cur արտարժույթով, RemDate պարամետրով նշված օրվա սկզբի դրությամբ: |
CurRemDbS(Cur, Accounts, [RemDate]) |
Վերադարձնում է Accounts ցուցակում նշված հաշիվների դեբետային մնացորդների գումարը Cur արտարժույթով, RemDate պարամետրով նշված օրվա սկզբի դրությամբ: |
CurTurnCr(Cur, Accounts, [StartDate], [EndDate]) |
Վերադարձնում է Accounts ցուցակում նշված հաշիվների կրեդիտային շրջանառության գումարը Cur արտարժույթով` նշված ժամանակահատվածում: |
CurTurnDb(Cur, Accounts, [StartDate], [EndDate]) |
Վերադարձնում է Accounts ցուցակում նշված հաշիվների դեբետային շրջանառության գումարը Cur արտարժույթով` նշված ժամանակահատվածում: |
CurTurnDbCr(Cur, AccDb, AccCr, [StartDate], [EndDate]) |
Վերադարձնում է դեբետ AccDb և կրեդիտ AccCr հաշիվներով նշված ժամանակահատվածում գրանցված թղթակցությունների գումարը Cur արտարժույթով: |
Գործընկերների հաշվառում |
|
RemCrAn(Partners, [RemDate], [Account], [Cur]) |
Վերադարձնում է Partners ցուցակում նշված յուրաքանչյուր գործընկերոջ կրեդիտային մնացորդների գումարը դրամով, RemDate պարամետրով նշված օրվա վերջի դրությամբ: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի, ինչպես նաև ըստ բոլոր արտարժույթների կամ Cur արտարժույթի: |
RemDbAn(Partners, [RemDate], [Account], [Cur]) |
Վերադարձնում է Partners ցուցակում նշված յուրաքանչյուր գործընկերոջ դեբետային մնացորդների գումարը դրամով, RemDate պարամետրով նշված օրվա վերջի դրությամբ: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի, ինչպես նաև ըստ բոլոր արտարժույթների կամ Cur արտարժույթի: |
CurRemCrAn(Cur, Partners, [RemDate], [Account]) |
Վերադարձնում է Partners ցուցակում նշված յուրաքանչյուր գործընկերոջ կրեդիտային մնացորդների գումարը Cur արտարժույթով, RemDate պարամետրով նշված օրվա վերջի դրությամբ: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի: |
CurRemDbAn(Cur, Partners, [RemDate], [Account]) |
Վերադարձնում է Partners ցուցակում նշված յուրաքանչյուր գործընկերոջ դեբետային մնացորդների գումարը Cur արտարժույթով, RemDate պարամետրով նշված օրվա վերջի դրությամբ: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի: |
TurnCrAn(Partners, [StartDate], [EndDate], [Account], [Cur]) |
Վերադարձնում է Partners ցուցակում նշված յուրաքանչյուր գործընկերոջ կրեդիտային շրջանառության գումարը դրամով` նշված ժամանակահատվածում: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի, ինչպես նաև ըստ բոլոր արտարժույթների կամ Cur արտարժույթի: |
TurnDbAn(Partners, [StartDate], [EndDate], [Account], [Cur]) |
Վերադարձնում է Partners ցուցակում նշված յուրաքանչյուր գործընկերոջ դեբետային շրջանառության գումարը դրամով` նշված ժամանակահատվածում: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի, ինչպես նաև ըստ բոլոր արտարժույթների կամ Cur արտարժույթի: |
CurTurnCrAn(Cur, Partners, [StartDate], [EndDate], [Account]) |
Վերադարձնում է Partners ցուցակում նշված յուրաքանչյուր գործընկերոջ կրեդիտային շրջանառության գումարը Cur արտարժույթով` նշված ժամանակահատվածում: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի: |
CurTurnDbAn(Cur, Partners, [StartDate], [EndDate], [Account]) |
Վերադարձնում է Partners ցուցակում նշված յուրաքանչյուր գործընկերոջ դեբետային շրջանառության գումարը Cur արտարժույթով` նշված ժամանակահատվածում: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի: |
RemCrByAnGroup(PartnerGroups, [RemDate], [Account], [Cur]) |
Վերադարձնում է PartnerGroups ցուցակում նշված գործընկերոջ խմբերին պատկանող բոլոր գործընկերների կրեդիտային մնացորդների գումարը դրամով, RemDate պարամետրով նշված օրվա վերջի դրությամբ: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի, ինչպես նաև ըստ բոլոր արտարժույթների կամ Cur արտարժույթի: |
RemDbByAnGroup(PartnerGroups, [RemDate], [Account], [Cur]) |
Վերադարձնում է PartnerGroups ցուցակում նշված գործընկերոջ խմբերին պատկանող բոլոր գործընկերների դեբետային մնացորդների գումարը դրամով, RemDate պարամետրով նշված օրվա վերջի դրությամբ: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի, ինչպես նաև ըստ բոլոր արտարժույթների կամ Cur արտարժույթի: |
CurRemCrByAnGroup(Cur,PartnerGroups, [RemDate], [Account]) |
Վերադարձնում է PartnerGroups ցուցակում նշված գործընկերոջ խմբերին պատկանող բոլոր գործընկերների կրեդիտային մնացորդների գումարը Cur արտարժույթով, RemDate պարամետրով նշված օրվա վերջի դրությամբ: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի: |
CurRemDbByAnGroup(Cur,PartnerGroups, [RemDate], [Account]) |
Վերադարձնում է PartnerGroups ցուցակում նշված գործընկերոջ խմբերին պատկանող բոլոր գործընկերների դեբետային մնացորդների գումարը Cur արտարժույթով, RemDate պարամետրով նշված օրվա վերջի դրությամբ: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի: |
TurnCrByAnGroup(PartnerGroups, [StartDate], [EndDate], [Account], [Cur]) |
Վերադարձնում է PartnerGroups ցուցակում նշված գործընկերոջ խմբերին պատկանող բոլոր գործընկերների կրեդիտային շրջանառության գումարը դրամով` նշված ժամանակահատվածում: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի, ինչպես նաև ըստ բոլոր արտարժույթների կամ Cur արտարժույթի: |
TurnDbByAnGroup(PartnerGroups, [StartDate], [EndDate], [Account], [Cur]) |
Վերադարձնում է PartnerGroups ցուցակում նշված գործընկերոջ խմբերին պատկանող բոլոր գործընկերների դեբետային շրջանառության գումարը դրամով` նշված ժամանակահատվածում: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի, ինչպես նաև ըստ բոլոր արտարժույթների կամ Cur արտարժույթի: |
CurTurnCrByAnGroup(Cur,PartnerGroups, [StartDate], [EndDate], [Account]) |
Վերադարձնում է PartnerGroups ցուցակում նշված գործընկերոջ խմբերին պատկանող բոլոր գործընկերների կրեդիտային շրջանառության գումարը Cur արտարժույթով` նշված ժամանակահատվածում: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի: |
CurTurnDbByAnGroup(Cur,PartnerGroups, [StartDate], [EndDate], [Account]) |
Վերադարձնում է PartnerGroups ցուցակում նշված գործընկերոջ խմբերին պատկանող բոլոր գործընկերների դեբետային շրջանառության գումարը Cur արտարժույթով` նշված ժամանակահատվածում: Հաշվարկը կատարվում է ըստ բոլոր հաշիվների կամ Account սինթետիկ հաշվի: |
TurnDbCrAn([PartnerDb], [PartnerCr], [StartDate], [EndDate], [AccountDb], [AccountCr], [CurDb], [CurCr]) |
Վերադարձնում է PartnerDb և PartnerCr գործընկերների կամ բոլոր գործընկերների AccountDB և AccountCr հաշիվների կամ բոլոր հաշիվների CurDb և CurCr արժույթներով կամ բոլոր արժույթներով թղթակցությունները` նշված ժամանակահատվածում, ներկայացված ԱԴՄ-ով: |
CurTurnDbCrAn(Cur, PartnerDb, PartnerCr, [StartDate], [EndDate], [AccountDb],[AccountCr]) |
Վերադարձնում է PartnerDb և PartnerCr գործընկերների AccountDB և AccountCr հաշիվների կամ բոլոր հաշիվների Cur արժույթներով թղթակցությունները` նշված ժամանակահատվածում: |
Այլ |
|
f(formula,[StartDate], [EndDate]) |
Այս ֆունկցիան իրականացնում է formula կոդով բանաձևի կանչը նշված ժամանակահատվածում: |
Sum(formulaCodes,[StartDate], [EndDate]) |
Վերադարձնում է formulaCodes ցուցակում նշված կոդերով բանաձևերի հաշվարկված արժեքների գումարը նշված ժամանակահատվածում: |
IIF(պայման, արտ1, արտ2) |
Նշված պայման-ը բավարարելու դեպքում վերադարձնում է արտ1 արտահայտության հաշվարկված արժեքը, իսկ հակառակ դեպքում` արտ2-ինը: |
ASRound(number, precision) |
Վերադարձնում է number թվի կլորացված արժեքն ըստ precision կլորացման աստիճանի: Եթե այն ոչ բացասական է, ապա կլորացվում է թվի կոտորակային մասը, հակառակ դեպքում կլորացվում է թվի ամբողջ մասը: Օրինակ` AsRound(1200.425, 2) = 1200.43, ASRound(599645.15, -3) = 600000: |
Նշված ֆունկցիաներում Accounts,Analytics,AnalyticGroups ցուցակները տրվում են հետևյալ կերպ` "111,22,333":
բերենք բանաձևի օրինակներ.
RemDb("111,113,115")-RemCr("112,114,1241") ; RemDbS("131")-RemCrS("132,1361") ; f("01/010")+f("01/020") ;
RemDbByAnGroup("01, 02" , , "22", "USD")