Չափման միավորների տեղեկատուն է: Տեղեկատուն ենթակա է փոփոխման օգտագործողի կողմից:
Չափման միավորներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը, որոնք պարտադիր լրացվում են.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Նշվում է չափման միավորի կոդը: |
Անվանում |
Նշվում է չափման միավորի անվանումը: |
Հապավում |
Նշվում է չափման միավորի կարճ անվանումը: |
Կոտորակային մաս |
Այս չափման միավորով հաշվարկվող նյութական արժեքների քանակները լրացնելիս կոտորակային մաս թույլատրել, թե ոչ: |
Չափման միավորի կոդը փոփոխելու համար կարելի է կանչել կոնտեքստային ցանկի Խմբագրել կոդը հրամանը։
Տեղեկատուի կոնտեքստային ցանկի b2b.armsoft հարթակի Հրապարակել b2b.armsoft հարթակում հրամանի միջոցով կարելի է չափման միավորները հրապարակել b2b.armsoft հարթակում։ Չ/մ ներմուծում b2b.armsoft հարթակից հրամանը նախատեսված է b2b.armsoft հարթակից չափման միավորների ներմուծման համար: