Ինչպե՞ս հաշվարկել դրոշմանիշային վճարը

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Ինչպե՞ս հաշվարկել դրոշմանիշային վճարը

Return to chapter overview

Ստորև ներկայացված է ՀԾ-Հաշվապահ 7 համակարգում Դրոշմանիշային վճարների հաշվարկի կարգավորումները.
 

1. Կարգավորումներ

Դրույթների աշխատավարձ բաժնում առկա է գործատուի դրոշմանիշային վճարի ծախսի հաշիվ դաշտ և սանդղակին անցում կատարելու կոճակ`

 

Stamp_fee1.

1.1 Գործատուի կողմից կատարվող դրոշմանիշային վճարի ծախսի հաշիվ

1.2 Դրոշմանիշային վճարների սանդղակ

Թարմացումից հետո դաշտերի արժեքը գալիս է լրացված: Ցանկության դեպքում ծախսի հաշիվը կարելի է խմբագրել:

 

2. Համակարգային հավելում/պահում

Աշխատավարձ ենթահամակարգի տեղեկատուներից բացել Համակարգային հավելում/պահում տեղեկատուն: Ավելացել են 906 – Դրոշմանիշային վճար և 989 – Գործատուի կողմից վճարվող դրոշմանիշային վճար կոդերը:
 

Stamp_fee2

Հաշիվ դաշտի արժեքն առաջարկվելու է աշխատավարձի ձևակերպումներում, որպես դրոշմանիշային վճարի կրեդիտային հաշիվ:

Առաջարկում ենք հաշվային պլանում ավելացնել նոր հաշիվ դրոշմանիշային վճարի հաշվարկման համար, օրինակ` 5253-Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր դրոշմանիշային վճարների գծով:

Հաշվապահություն ենթահամակարգում բացել Տեղեկատուներ->Հաշվային պլան: Ավելացնել 525 հաշվի նոր ենթահաշիվ.

 

Stamp_fee3

Վերադառնալ Համակարգային հավելում/պահում տեղեկատուին: Խմբագրել 906 կոդով տողը և հաշիվ դաշտում ընտրել 5253 հաշիվը: Այնուհետև խմբագրել 989 կոդը և հաշիվ դաշտում նշել նույն`5253 հաշիվը: Ցանկության դեպքում կարելի է տարանջատել գործատուի կողմից կատարվող և աշխատակցի կողմից կատարվող դրոշմանիշային վճարների կրեդիտային հաշիվները` հաշվային պլանում 525 հաշվի 2 ենթահաշիվ ավելացնելով: Օրինակ`

5253 - Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր աշխատակիցների կողմից կատարվող դրոշմանիշային վճարների գծով:

5254 - Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր գործատուի կողմից կատարվող դրոշմանիշային վճարների գծով:

 

3. Աշխատակցի քարտ

Դրոշմանիշային վճարի հաշվարկման կարգավորումները տրվում են նաև աշխատակցի տեղեկատուում: Օրենսդրական էջում ավելացվել է Դրոշմանիշային վճար դաշտ: Այստեղ անհրաժեշտ է նշել` տվյալ աշխատակիցը դրոշմանիշային վճար  չի վճարում, վճարում է, գործատուն է նրա փոխարեն վճարում և նվազագույն աշխատավարձի ստուգմամբ:

Stamp_fee4

Չի վճարում նշելու դեպքում պահում չի կատարվի, Վճարում է նշելու դեպքում համակարգը այդ աշխատակցից կպահի 1000 դրամ, Գործատուն է վճարում նշելու դեպքում աշխատակցից չի պահվի և հաշվարկված գումարը կդիտարկվի գործատուի կողմից ծախս, Նվազագույն աշխատավարձի ստուգմամբ նշելու դեպքում համակարգը դրոշմանիշային վճարը ըստ սանդղակի հաշվարկելուց և պահելուց հետո ստուգում է իրականացնում Առձեռն գումարը համեմատելով դրույթներում նշված նվազագույն աշխատավարձ առանց հարկերի դաշտում լրացված գումարի հետ և պահումն իրականացվում 1․ աշխատակցից, եթե առձեռն գումարը գերազանցում է նվազագույն աշխատավար առանց հարկերի գումարը,          2․գործատուից, եթե առձեռն գումարը փոքր կամ հավասար է նվազագույն աշխատավար առանց հարկերի գումարին:

Համակարգի օգտագործողը պետք է որոշի տվյալ աշխատակցի կարգավիճակը: Օրինակ, եթե տվյալ աշխատակիցը ունի միայն մեկ աշխատանքային պայմանագիր և այդ աշխատանքային պայմանագրով հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ` դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո ստացվող աշխատավարձը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը, ապա այդ աշխատակցի կարգավորումներում դրոշմանիշային վճար դաշտի դիմաց անհրաժեշտ է ընտրել Գործատուն է վճարում տարբերակը:

Դիտարկենք այն դեպքը, երբ աշխատակցի մոտ տեղի է ունենում կարգավիճակի փոփոխություն:

Հաշվետու ժամանակաշրջանի համար ստացման ենթակա հաշվեգրված եկամուտների փոփոխության բոլոր դեպքերում, երբ առաջանում է դրոշմանիշային վճար վճարողի կարգավիճակի փոփոխություն, համակարգի օգտագործողը ինքը պետք է փոփոխի  դրոշմանիշային վճար վճարողի կարգավիճակը տվյալ աշխատակցի մոտ:

 

Stamp_fee5