Ինչպե՞ս հուսալի պահպանել պահոցները (համակարգի տեխնիկական ադմինիստրատորների համար)

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Ինչպե՞ս հուսալի պահպանել պահոցները (համակարգի տեխնիկական ադմինիստրատորների համար)

Return to chapter overview

Համակարգում մուտքագրված հաշվապահական տվյալները պահպանվում են Տվյալների պահոցներում: Դրանք կարող են լինել լոկալ կամ ամպային տարբերակով: Լոկալ տարբերակի դեպքում պահոցները գտնվում են կոնկրետ աշխատանքային համակարգչի վրա, իսկ ամպայինի դեպքում` ՀԾ տվյալների կենտրոնում (data centre):
Լոկալ տարբերակով աշխատելու դեպքում համակարգն օգտագործող կազմակերպությունը պետք է ապահովի մի շարք միջոցառումներ` պահոցները ապահով պահպանելու համար:

Դրանք են`

Սերվերների աշխատունակության ապահովում`

-Պաշտպանություն վիրուսներից և հաքերային հարձակումներից,

-Մշտապես ազատ տարածքի ապահովում

-Սերվերի պաշտպանություն հոսանքի տատանումներից,

-Կոշտ սկավառակի ամբողջականության ստուգում,

-Սերվերի փոփոխության դեպքում տվյալների ապահով պահպանում,

-Համակարգի արտադրողականության աճին համապատասխան սերվերային սարքավորման արդիականացում

Տվյալների ամբողջականության պարբերաբար ստուգումներ

Պահուստային պատճենների ստեղծման և դրանց արդիականության պահպանման ապահովում,

Պահուստային պատճենների վերականգնում խափանումների կամ անսարքությունների դեպքում,

Սերվերից դուրս տվյալների պատճենների արտահանում

Տեխնիկական խնդիրների դեպքում արագ արձագանք

Ինչ վերաբերում է ամպային տարբերակով պահոցները պահպանելուն` ապա այս դեպքում դրանք գտնվում են ՀԾ տվյալների կենտրոնում, որտեղ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ աշխատանքները տվյալների հուսալի պահպանության համար: Համակարգն օգտագործողները կարիք չունեն գնել հզոր և թանկարժեք սերվերային համակարգիչ, ինչպես նաև ծախսեր կատարել վերը թվարկված տեխնիկական աշխատանքների վրա:

Տվյալների կենտրոնը համապատասխանում է բոլոր ժամանակակից պահանջներին

շուրջօրյա անվտանգության ծառայություն

օդորակման և հրդեհամարման ինքնաշխատ համակարգերի առկայություն

պահուստային էլեկտրամատակարարման առկայություն

հիմնական և պահուստային գերարագ ինտերնետային կապերի առկայություն

ՀԾ-Հաշվապահ համակարգի օգտագործողները կարող են տվյալները տեղափոխել ամպ և շարունակել աշխատանքն առավել ապահով տարբերակով: Սպասարկման մեջ գտնվող պատվիրատուներն ամպային տարբերակին անցում են կատարում առանց լրացուցիչ վճարման: Սպասարկման պայմանագրով տրամադրվում է 0.5 Գբ ծավալով ամպային պահոցների պահպանման տարածք և 1 Գբ ծավալով պահուստային պատճենների պահպանման տարածք: Լրացուցիչ տարածքի համար գործում է համապատասխան վճար`  ըստ սակագնային պլանի: