ՀԾ ամպային օգտագործող գրանցելու համար անհրաժեշտ է մուտք գործել https://accountant.armsoft.am/ կայք, այնուհետև սեղմել Մուտք և Գրանցվել:
Բացված պատուհանում անհրաժեշտ է լրացնել այն էլեկտրոնային հասցեն, որով պետք է գրանցել ամպային օգտագործողին և սեղմել Ուղարկել հաստատման կոդը։ Էլեկտրոնային հասցեով ուղարկված 6-անիշ կոդը անհրաժեշտ է լրացնել ստուգման կոդ դաշտում և սեղմել Հաստատել կոդը։ Նոր գաղտնաբառ դաշտում անհրաժեշտ է լրացնել գաղտնաբառը և հաջորդ դաշտում կրկնել այն:
Ամպային օգտագործողին գրանցելուց հետ Գլխավոր ադմինիստրատորի կարգավիճակ ունեցող օգտագործողը կարող է ծրագրում ավելացնել նշված օգտագործողին` Ադմինիստրատորի գործիքներ Օգտագործողներ բաժնից սեղմելով ավելացնել: Բացված պատուհանում անհրաժեշտ է լրացնել օգտագործողի էլեկտրոնային հասցեն և դրոշակների միջոցով կարգավորել Ադմինիստրատորի կարգավիճակը և բանալիների հասանելիությունը:
Տվյալների պահոցների ենթահամակարգերի հասանելիությունը կարգավորելու համար անհրաժեշտ է մուտք գործել Ադմինիստարտորի գործիքներ Տվյալների պահոցներ, խմբագրել նախընտրած պահոցը և կարգավորոել հասանելիությունը ավելացված օգտագործողի համար: