ՀԾ-Հաշվապահ համակարգում նոր օգտագործող ավելացնելու համար անհրաժեշտ է բացել Աշխատանք/Ադմինիստրատորի գործիքներ/Օգտագործողներ պատուհանը, կատարել մկնիկի աջ կտտոց և ընտրել Ավելացնել հրամանը:
Օգտագործողի անուն դաշտը պետք է լրացվի լատիներեն տառերով:
Նշանաբան դաշտում օգտագործողը պետք է մուտքագրի իր նշանաբանը և նույնությամբ կրկնի այն Հաստատել նշանաբանը դաշտում:
Տեղեկություն: Նոր օգտագործող ավելացնելիս Նշանաբան և Հաստատել նշանաբանը դաշտերում պատկերվում են աստղանիշներ, բայց իրականում մինչև օգտագործողի կողմից լրացնելը նշանաբանը դատարկ է:
Որպեսզի օգտագործողը կարողանա մուտք գործել համակարգ, պետք է միացված լինի Մուտքը թույլատրված է դրոշակը:
Համակարգում հաշվապահական ձևակերպումներին կից գրանցվում է նաև, թե որ օգտագործողն է դրանք կատարել: Օգտագործողին համակարգից հեռացնելիս այս ինֆորմացիան նույնպես հեռացվում է: Եթե դուք ունեք օգտագործող, որի մուտքը համակարգ ցանկանում եք արգելել, բայց նրա հետ կապված նմանատիպ ինֆորմացիան պետք է պահպանվի, կարող եք անջատել Մուտքը թույլատրված է դրոշակը:
Ադմինիստրատոր է դրոշակը միացնելու դեպքում տվյալ օգտագործողը համակարգում կունենա ադմինիստրատորի կարգավիճակ, այսինքն նրա համար հասանելի կլինեն Աշխատանք ցանկի Դրույթները և Ադմինիստրատորի գործիքներ կետերը:
ՀԴՄ օպերատոր և ՀԴՄ օպերատորի գաղտնաբառ դաշտերը լրացվում են, եթե տվյալ Օգտագործողը համակարգից տպելու է ՀԴՄ կտրոններ: Լրացվում են ՀԴՄ սարքում գանձապահի տվյալները:
Օգտագործողին գրանցելուց հետո պետք է թույլատրել նրա մուտքը այն տվյալների պահոցներ, որոնց հետ աշխատելու է այդ օգտագործողը: Բացեք Ադմինիստրատորի գործիքներ Տվյալների պահոցներ պատուհանը, խմբագրեք անհրաժեշտ տվյալների պահոցը և նշեք այն ենթահամակարգերը, որում պետք է աշխատի նոր ավելացված օգտագործողը: