Տվյալների ամբողջականության ստուգում

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Տվյալների ամբողջականության ստուգում

Return to chapter overview

Տվյալների ամբողջականության ստուգում գործողությունը նախատեսված է աղյուսակներում գրանցված տվյալների փոխկապակցվածության անհակասելիությունը և ամբողջականությունը ստուգելու համար: Պահոցի տվյալների ամբողջականության ստուգումները կարելի է կատարել առանձին ենթահամակարգի համար կամ ամբողջ պահոցի համար:

Տվյալների ամբողջականությունը ստուգելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ  քայլերը.

1.Ընտրել Տվյալների ամբողջականության ստուգում հրամանը (Ադմինիստրատորի գործիքներ->Տվյալների ամբողջականության ստուգում):

 

KBArticles.Howtointegritydatabase1

 

2. Ընտրել այն ենթահամակարգերը, որոնք հարկավոր է ստուգել:

 

AdminTools.DataIntegrity

 

3. Սեղմել Կատարել կոճակը և սպասել մինչև կատարվի ստուգումը:

 

KBArticles.Howtointegritydatabase2

 

2.Ստուգման վերջում հայտնվում է Տվյալների ամբողջականության ստուգման ավարտ հաղորդագրությունը.

 

KBArticles.Howtointegritydatabase3

 

Ստուգումն ավարտելուց հետո հայտնաբերված հակասությունները գրանցվում են Սխալների քանակ սյունում: Դրանց մանրամասները կարելի է տեսնել Մանրամասներ հրամանի միջոցով բերվող հաշվետվությունում: