ՀԾ-Հաշվապահ համակարգի աշխատանքի ընթացքում կա հաշվապահական տվյալների ամբողջականության խախտման և տվյալների պահոցի ֆայլի վնասման վտանգ: Դրանից խուսափելու համար խորհուրդ է տրվում որոշակի պարբերականությամբ կատարել պահոցների տվյալների ինդեքսավորում և ամբողջականության ստուգում:
Նշում |
---|
Այս գործողությունները կատարելու համար օգտագործողը պետք է ունենա ՀԾ-Հաշվապահ համակարգի ադմինիստրատորի կարգավիճակ: |
Ինդեքսավորում գործողությունը նախատեսված է Տվյալների պահոցի (ՏՊ) աշխատանքն արագացնելու, չափը փոքրացնելու և ֆիզիկական կառուցվածքը վերականգնելու համար:
ՏՊ-ն ինդեքսավորելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
1.Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգից բացել Տվյալների պահոցներ պատուհանը:
2.Ընտրել ՏՊ-ի տողը և կոնտեքստային ցանկից ընտրել Ինդեքսավորել հրամանը:
3.Ինդեքսավորման վերջում հայտնվում է հաղորդագրություն այն մասին, որ գործողությունը բարեհաջող ավարտվել է: