ՀԾ-Հաշվապահ համակարգի ցուցադրական տարբերակը տեղադրելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը:
1.Մուտք գործեք armsoft.am կայք և Բեռնումներ → Ցուցադրական տարբերակներ բաժնից բեռնեք ՀԾ-Հաշվապահ 9 ֆայլը:

2.Բեռնումն ավարտվելուց հետո աշխատեցրեք ֆայլը և սեղմեք Next կոճակը։

3.Եթե ցանկանում եք տեղադրել ՀԾ-Հաշվապահ համակարգի հանրային հատվածի տարբերակը ակտիվացրեք Install the program for Public Sector դրոշակը:
Եթե նախատեսում եք իրականացնել Excel-ով ներմուծումներ, ակտիվացրեք Register Excel Add-in դրոշակը։
Այնուհետև սեղմեք Next, ապա՝ Install։


4.Եթե հայտնվի հաստատման հաղորդագրություն, ընտրեք Այո (Yes)։

5.Տեղադրման գործընթացի ավարտից հետո հայտնվող պատուհանում սեղմեք Finish կոճակը։

Տեղադրումից հետո ծրագրի նշանը կհայտնվի էկրանին։
6.Ծրագիրն առաջին անգամ բացելիս հնարավոր է հայտնվի .NET-ի տեղադրման անհրաժեշտության մասին հաղորդագրություն։ Այդ դեպքում ընտրեք Download it now հրամանը։

7.Բեռնումից հետո աշխատեցրեք ֆայլը, սեղմեք Run, ապա՝ Install։


8.Եթե հայտնվի հաստատման հաղորդագրություն, ընտրեք Այո (Yes)։

9.Տեղադրման ավարտից հետո սեղմեք Close։

Այժմ կարող եք էկրանից բացել համակարգը։
10.Առաջին մուտքի ժամանակ բացվում է Մուտքի պատուհանը։ Ամպային օգտագործող ավելացնելու համար անհրաժեշտ է գրանցվել․ սեղմեք Գրանցվել կոճակը։

11.Էլ. հասցե դաշտում նշեք օգտագործողի էլեկտրոնային հասցեն և սեղմեք Ուղարկել հաստատման կոդը (Send verification code)։

12.Նշված էլ. հասցեին կուղարկվի նամակ՝ հաստատման կոդով։ Այդ կոդը մուտքագրեք Ստուգման կոդ (Verification Code) դաշտում և սեղմեք Հաստատել կոդը (Verify code)։


13.Նոր գաղտնաբառ դաշտում մուտքագրեք օգտագործողի համար գաղտնաբառ, կրկնեք այն և սեղմեք Գրանցվել։

14.Գրանցման ավարտից հետո կբացվի Աշխատանքի սկիզբ պատուհանը, որտեղ Օգտագործող դաշտում Օգտագործողի տվյալներն ավտոմատ լրացված կլինեն: Սեղմեք Կատարել կոճակը, ապա հայտնվող պատուհանում ընտրեք Այո:

Տվյալների բեռնումից հետո համակարգը պատրաստ է օգտագործման, և կարող եք սկսել աշխատանքը։