Ծրագրի տարբերակի թարմացման համար նախ անհրաժեշտ է ստուգել SysCon ծրագրի առկայությունը հետևյալ ճանապարհով՝ C:\Program Files (x86)\Armenian Software\SysCon։
Եթե SysCon.exe-ն համակարգչում տեղադրված չէ, այն կարելի է բեռնել հետևյալ քայլերով` Download.armsoft.am -> Downloads -> SysCon -> Download .
SysCon.exe-ն տեղադրելու համար պետք է կատարել ստորև ներկայացված քայլերը.
•Աշխատեցնել ֆայլը և հայտնված պատուհանում սեղմել Next.
•Այս պատուհանում նշվում է ծրագրի տեղադրման ճանապարհը: Անհրաժեշտ է սեղմել Next.
• Սեղմել Install.
•Տեղադրվելուց հետո սեղմել Finish.
Ծրագիրը տեղադրվում է C:\Program Files (x86)\Armenian Software\SysCon ճանապարհով՝ SysCon.exe անվանումով։ Գործարկելուց հետո անհրաժեշտ է ավելացնել ՀԾ-Հաշվապահ 7 ծրագիրը։
Անհրաժեշտ է ընտրել ՀԾ-Հաշվապահ ծրագրի թղթապանակը:
Ծրագրի թղթապանակը ավելացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել Փոխել տարբերակը և Տարբերակ դաշտի ընտրման ցուցակից ընտրել համապատասխան տարբերակը.
Երբ բեռնումը 100%-ով իրականացվի, անհրաժեշտ է սեղմել Տեղադրել.
Թարմացումը հաջողությամբ իրականացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել Close և փակել SysCon ծրագիրը։