Add-in-ների գրանցման համար անհրաժեշտ է նախապես փակել բոլոր Excel ֆայլերը։ Այնուհետև անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
1. Տեղադրել VSTOR Redistrib-ը։ Այն կարելի է բեռնել հետևյալ հղումով։
https://download.microsoft.com/download/7/A/F/7AFA5695-2B52-44AA-9A2D-FC431C231EDC/vstor_redist.exe
2. Անհրաժեշտ է ստուգել SysCon ծրագրի առկայությունը հետևյալ ճանապարհով՝ C:\Program Files (x86)\Armenian Software\SysCon։
Եթե SysCon.exe-ն համակարգչում տեղադրված չէ, այն կարելի է բեռնել հետևյալ քայլերով` Download.armsoft.am -> Downloads -> SysCon -> Download .
SysCon.exe-ն տեղադրելու համար պետք է կատարել ստորև ներկայացված քայլերը.
•Աշխատեցնել ֆայլը և հայտնված պատուհանում սեղմել Next.
•Այս պատուհանում նշվում է ծրագրի տեղադրման ճանապարհը: Անհրաժեշտ է սեղմել Next.
• Սեղմել Install.
•Տեղադրվելուց հետո սեղմել Finish.
Ծրագիրը տեղադրվում է C:\Program Files (x86)\Armenian Software\SysCon ճանապարհով՝ SysCon.exe անվանումով։ Գործարկելուց հետո անհրաժեշտ է ավելացնել ՀԾ-Հաշվապահ 7 ծրագիրը։
Անհրաժեշտ է ընտրել ՀԾ-Հաշվապահ ծրագրի թղթապանակը:
Բացված պատուհանում Excel-ի ընդլայնում դաշտի դիմաց անհրաժեշտ է սեղմել Գրանցել.
3. Գրանցելուց հետո անհրաժեշտ է բացել Excel ֆայլ, Options բաժնից ընտրել Add-ins և ստուգել, որ միացված լինեն AsAccountant-ի Excel և Com Add-ins-ները։
4. Անհրաժեշտ է ստուգել նաև, որ Disabled Items-ում չլինի ՀԾ-Հաշվապահ համակարգին վերաբերող որևէ Add-in, հակառակ դեպքում անհրաժեշտ է նշել այն և սեղմել Enable.
5. Բոլոր քայլերից հետո պետք է փակել Excel ֆայլը, նորից բացել և ստուգել, որ վերին ներդիրում ավելացված լինի Add-ins-կարգավորումը։