Հաշվի քաղվածք հարցման միջոցով կարելի է տեսնել ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգում հաշվի քաղվածքը` անմիջապես ՀԾ-Հաշվապահ համակարգի պատուհանում:
Քաղվածքը ցուցադրելու համար բացվում է հետևյալ դիալոգ պատուհանը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Հաշվետվությունում կընդգրկվեն միայն այն մուտքերը, որոնք ընկած են նշված ժամանակահատվածում: |
Հաշվարկային հաշիվներ |
Նշվում են հաշվարկային հաշիվները: |
Ցույց տալ համարժեքները AMD -ով |
Դրոշակը կարելի է նշել, եթե հաշվարկային հաշիվ դաշտում նշված է արտարժութային հաշիվ: |
Ցույց տալ մնաց./շարժը օրվա վերջում |
Նշված լինելու դեպքում քաղվածքում յուրաքանչյուր օրվա գործառնություններից հետո լրացուցիչ տողով արտապատկերվում է հաշվի մնացորդն ու շարժը այդ օրվա վերջում: |