ՀԾ-Հաշվապահ համակարգի ադմինիստրատորի խնդիրների շրջանակը

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

ՀԾ-Հաշվապահ համակարգի ադմինիստրատորի խնդիրների շրջանակը

Return to chapter overview

ՀԾ համակարգերի ադմինիստրավորումը կազմակերպությունում գործող ՀԾ համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովմանն ուղղված համալիր միջացառումների իրականացումն է:

 

ՀԾ-Հաշվապահ համակարգի շահագործման գլխավոր պատասխանատու անձի (ադմինիստրատորի) խնդիրների շրջանակը ներառում է.

•Համակարգի անխափան աշխատանքի վերահսկում,

•Համակարգի տեղադրում և թարմացում,

•Սերվերների աշխատունակության ապահովում,

•Համակարգի արտադրողականության մշտադիտարկման (մոնիթորինգի) իրականացում,

•Օգտագործողների իրավասությունների հասանելիության, աշխատանքային ժամանակահատվածների, աշխատանքային կարգավորումների սահմանում և բաշխում,

•Տեղում օգտագործողների աշխատանքի ապահովում,

•Հաշվառման յուրահատկությունների լիարժեք իմացություն (հարկային ռեժիմ, կոդավորումներ, ներդրման այլ յուրահատկություններ և այլն)

•Հաշվառման տվյալների արդիականության ապահովում,

•Համակարգի լավ իմացություն և տիպային գործառույթների ապահովում,

•Տվյալների ներմուծում (տեղեկատուներ և փաստաթղթեր) xlsx և xml ֆայլերից,

•Փաստաթղթերի ձևանմուշների խմբագրման իմացություն,

•Համակարգում յուրահատուկ լուծումների աշխատանքի գերազանց իմացություն,

•Նոր հնարավորությունների մասին տեղեկատվության տրամադրում օգտագործողներին,

•Թարմացումների թեստավորում,

•Պահուստային պատճենների ստեղծման և դրանց արդիականության պահպանման ապահովում,

•Պահուստային պատճենների վերականգնում խափանումների կամ անսարքությունների դեպքում,

•Արտաքին տեղեկատվական համակարգերի հետ տվյալների փոխանակման ապահովում,

•Սխալների կամ դեպքերի գրանցման հմտություն,

•ՏԵխնիկական խնդիրների գրանցման հմտություն,

•Ցանկալի են հմտություններ և փորձ համակարգի բարելավման գործում։