Օգտագործողներ

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ >

Օգտագործողներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Օգտագործողներ ցուցակում երևում են համակարգում գրանցված բոլոր օգտագործողները: Այս ցուցակի վրայից բացվում է կոնտեքստային ցանկ, որը կազմված է Ավելացնել, Խմբագրել , Հեռացնել, Պատճենել, Օգտագործողի իրավասությունները և Աշխատանքային ժամանակահատված հրամաններից:

Ավելացնելիս պետք է լրացնել Օգտագործողի անուն, Օգտագործողի նկարագրություն, Գաղտնաբառ, Հաստատել գաղտնաբառը (պետք է համընկնի Գաղտնաբառ դաշտի արժեքի հետ) դաշտերը:

 

AdminTools.Users1

 

Մուտքը թույլատրված է դրոշակն ընտրելու դեպքում օգտագործողը կարող է մտնել համակարգ:

Ադմինիստրատոր է դրոշակն ընտրելու դեպքում օգտագործողը ստանում է ադմինիստրատորի լրացուցիչ իրավունքներ: Դրանք են.

Ադմինիստրատորի գործիքներ ցանկում գտնվող կետերին հասանելիություն

Դրույթներում Կազմակերպություն, Հաշիվներ, Աշխատավարձ ներդիրների խմբագրում

Ընդհանուր ներդիրում գտնվող Աշխատանքային ժամանակահատված և ԱԱՀ դաշտերի խմբագրում

Հիմնական միջոցներ ներդիրում գտնվող Հաշիվների խմբագրում

Խմբագրելիս չի կարելի փոխել միայն օգտագործողի անունը:

Չի կարելի հեռացնել Admin անունով օգտագործողին: Բացի այդ չի թույլատրվում հեռացնել այդ պահին տվյալների պահոցների հետ աշխատող օգտագործողներին:

Օգտագործողի գաղտնաբառը կարելի է փոխել WorkBeginning ցանկի KeysԳաղտնաբառի փոփոխություն հրամանի միջոցով:

 

Օգտագործողի իրավասությունները հրամանով բացվում է հետևյալ ցուցակը.

 

AdminTools.Users

 

Դաշտ

Նշանակություն

Աշխատանքային ցանկի կետեր

Լրացված են տվյալ օգտատործողին հասանելի ենթահամակարգերի աշխատանքային ցանկերի կետերը:

Ցանկի կետի հասանելիություն

Նշված լինելու դեպքում տվյալ օգտագործողին հասանելի է ցանկի համապատասխան կետը:

Գործողությունների հասանելիություն

Նշված լինելու դեպքում տվյալ օգտագործողին հասանելի են համապատասխան մատյանի համ հաշվետվության կոնտքեստային գործողությունները: Այս սյունը չի գործում միայն փաստաթղթերի համար:
note Նշում: Գործողություն չեն համարվում այն կոնտեքստային հրամանները, որոնք չեն բերում տվյալների փոփոխության (օրինակ` Դիտել տպելու ձևը):

Ցուցակի ընթացիկ տողի կոնտեքստային ցանկից բացվող գործողություններն են.

Փոխել ցանկի կետի հասանելիությունը. փոխում է սյան արժեքը:

Փոխել գործողությունների հասանելիությունը. փոխում է սյան արժեքը:

Փաստաթղթի դրույթներ հրամանով բացվում է հետևյալ պատուհանը.

userECR1

Աշխատանքային ժամանակահատվածի միջոցով որոշվում է, թե տվյալ օգտագործողն ինչ ժամանակահատվածում կարող է փաստաթղթեր ստեղծել, խմբագրել կամ հեռացնել: Եթե տվյալ օգտագործողի համար աշխատանքային ժամանակահատված սահմանված չէ, ապա գործողությունների կատարելը սահմանափակվում է Դրույթների Ընդհանուր էջում սահմանված Աշխատանքային ժամանակահատվածով:

 

Դաշտ

Նշանակություն

Պահեստ

Վաճառք մանրածախ փաստաթղթում լռությամբ առաջարկվող պահեստն է:

ՀԴՄ դրամարկղ Վաճառք մանրածախ փաստաթղթում

Վաճառք մանրածախ փաստաթղթում լռությամբ առաջարկվող դրամարկղն է:

Տպելուց առաջ գրանցել փաստաթուղթը

Դրոշակը միացված լինելու դեպքում պահանջում է գրանցել փաստաթուղթը ՀԴՄ կտրոն տպելուց առաջ:

Տպել զեղչը

Հայտանիշը նշված լինելու դեպքում ՀԴՄ կտրոնում կարտացոլվեն Վաճառքի փաստաթղթում նշված զեղչերը:

Զեղչի տեսակ

ՀԴՄ կտրոնում զեղչը կարող է արտացոլվել հետևյալ տարբերակներից որևէ մեկով. 1-%-ային ապրանքի մեկ միավորի վրա` երևում է, թե ապրանքի միավորի վրա զեղչը որքան է կազմել` տոկոսային արտահայտությամբ, 2-Դրամային ապրանքի մեկ միավորի վրա` երևում է, թե ապրանքի միավորի վրա զեղչը որքան է կազմել` դրամային արտահայտությամբ, 3-Դրամային ապրանքի ընդհանուր քանակի վրա` երևում է, թե ապրանքի ընդհանուր քանակի վրա զեղչը որքան է կազմել` դրամային արտահայտությամբ:

Անկանխիկ գործարքը կատարել ՀԴՄ-ի POS-տերմինալով

Հայտանիշը նշված լինելու դեպքում ՀԴՄ կտրոն տպելիս անկանխիկ վճարումները հնարավոր կլինի ստանալ ՀԴՄ սարքի POS տերմինալով:

Որպես տողի կոդ տպել

ՀԴՄ կտրոնում որպես տողի կոդ կարելի է տպել հետևյալ տարբերակներից որևէ մեկը. 1-Կոդ, 2-Խմբի կոդ:

Որպես տողի անվանում տպել

ՀԴՄ կտրոնում որպես տողի անվանում կարելի է տպել հետևյալ տարբերակներից որևէ մեկը. 1-Անվանումը, 2-Լրիվ անվանումը, 3- ՆԱ Բնութագիրը, 4- ՆԱ խմբի անվանումը:

Տես ավելին`

Ինչպե՞ս ՀԾ-Հաշվապահ համակարգում ավելացնել նոր օգտագործող

Փաստաթուղթը գրանցելիս հայտնվում է Ամսաթիվն աշխատանքային ժամանակահատվածում չէ ... հաղորդագրությունը